Open post
Armenia -- Caricature published on Medialab.am mocking the defense minister Vigen Sargsyan, which became the couse of threats to the editor, Yerevan, 31Jan2018

Հայտարարություն Medialab.am կայքի խմբագրության հասցեին ստացված սպառնալիքների վերաբերյալ

Հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ «Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ սպառնացողն ակնարկել է, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։

Կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է ստանում, սակայն այս մեկն առավել արտառոց է։ Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին «Medialab.am»-ի խմբագրի մեքենայի ապակիները և գողացել էին երկրի ղեկավարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերող 107 ծաղրանկարներ: Սակայն այս միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։

Այս դեպքում ֆեյսբուքյան օգտատիրոջ անունը հայտնի է, և նույնիսկ եթե այն կեղծ լինի, իրավապահ մարմինները բոլոր հնարավորություններն ունեն պարզելու անձի ինքնությունը եւ հայտնաբերելու նրան։

Հաշվի առնելով, որ.

սպառնացողը որպես խմբագրությանը սպասվող վտանգի օրինակ է բերել իսլամական ծայրահեղականների կողմից հարձակման ենթարկված և 10 զոհ տված «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի կրած ողբերգությունը,
վտանգն իրական համարելով՝ Մարիաննա Գրիգորյանը դիմել է իրավապահ մարմիններին,
մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար
ՀՀ ոստիկանությունից՝ մինչ վերոհիշյալ գործընթացի ավարտը պատշաճ հսկողություն իրականացնել և ապահովել խմբագրության անվտանգությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Մեդիայի հետ աշխատանքի դասընթաց ՀԿ-ի համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի  ներկայացուցիչներին մասնակցելու մեդիայի հետ աշխատանքին վերաբերող  եռօրյա դասընթացի։   Continue reading “Մեդիայի հետ աշխատանքի դասընթաց ՀԿ-ի համար”

Open post
TV Towers

Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին եւ հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։ Սա հերթական աղաղակող փաստն է, երբ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում եւ խորհրդարան է ուղարկում կարեւոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու եւ նրանց հետ որեւէ քննարկում անցկացնելու։ Continue reading “Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ”

Open post
Journalist Paylak Fahradian

Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ

Հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում հարձակում է կատարվել Armday.am լրատվական կայքի թղթակից Փայլակ Ֆահրադյանի վրա, խոչընդոտվել է նրա օրինական մասնագիտական գործունեությունը։ Continue reading “Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ”

Open post
Journalist Narine Avetisyan

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վանաձորում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ

2017թ. սեպտեմբերի 28-ի երեկոյան Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրեւի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թեւերը, նրան գցել գետնին եւ խլել հեռախոսը։ Continue reading “ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վանաձորում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ”

Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Ա1+»-ի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ

01 սեպտեմբերի 2017թ., Երեւան

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, ուժի գործադրմամբ խոչընդոտվել է «Ա1+» առցանց հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանի և օպերատոր Բագրատ Սարոյանի օրինական մասնագիտական գործունեությունը։   Continue reading “ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Ա1+»-ի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ”

Scroll to top