Հրապարակումներ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը լույս է ընծայել մի շարք ձեռնարկներ և գրքեր, որոնց նպատակն է վերապատրաստել լրագրողներին, զարգացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները մամուլի հետ հարաբերություններում, ինչպես նաև օգնել լրագրության դասախոսներին: Ստորև ներկայացնում ենք ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները: Հայերեն ձեռնարկները ներկայացված են ANSI կոդավորմամբ:

MDi Reporting Diversity Manual Russian Cover

Բազմակողմանի լրատվության ձեռնարկ

ԲՏԻ-ը լույս է ընծայել «Բազմակողմանի լրատվության ձեռնարկը», որպեսզի օգնի լրագրողներին վերանայել իրենց` բազմազանությունը լուսաբանելու միջոցները: Սա անհանգստություն հարուցող մի ժողովածու է վատ, հաճախ էլ անպատասխանատու և թունոտ պատմությունների, որոնք մտահոգության տեղիք են տալիս այն մասին, թե թերթերն ինչքան վատ են ծառայում իրենց ընթերցողներին: Եթե այս պատմությունների հրապարակման համար պատասխանատու խմբագիրները բժիշկ լինեին, ապա նրանց կզրկեին իրենց որակավորումից:

Այս ձեռնարկը գործնական խորհուրդներ է տրամադրում լրագրողներին և այն անձանց, ովքեր շահագրգռված են բարելավելու լրատվությունը, խուսափելու սխալներից:

Ձեռնարկը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

«Լրատվամիջոցների հետ հարաբերությունները. ձեռնարկ հասարակական կազմակերպությունների համար»

Անկախ լրագրության հիմնադրամը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը աշխատել են, որպեսզի ձեր ուշադրությանը ներկայացնեն «Լրատվամիջոցների հետ հարաբերությունները. ձեռնարկ հասարակական կազմակերպությունների համար» գրքի նոր հրատարակությունը: Հուսով ենք, որ այն արժեքավոր ու օգտակար գործիք կդառնա ձեր ձեռքին` նպաստելով ձեր ՀԿ-ի հզորացմանը և ԶԼՄ-ների հետ ձեր համագործակցության բարելավմանը, և իր հերթին կօգնի լրատվամիջոցներին շարունակ ընդլայնվող իրենց լսարանին պատմել ձեր գործունեության մասին:

Ձեռնարկը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Ձեռնարկին կից ԲՏԻ-ն հրապարակել է նաև հավելված` «Խորհուրդներ առաջատար հայ մասնագետներից», որը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:

Բազմազանության դասավանդման ուղեցույց

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը մշակել և հրապարակել է ուղեցույց` լրագրողներին բազմազանության խնդիրներ դասավանդել ցանկացող դասախոսների համար: Ուղեցույցը հասանելի է անգլերենով և միայն տպագիր տարբերակով: Գիրքը անվճար ստանալու համար կապվեք մեզ հետ: