Open post
Armenian Media Microphones

«Խտրական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ». Հայտարարություն

2019թ. հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) արգելել է մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը՝ «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով։ Նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում մասնավորապես նշել էր, որ News.am, Hayeli.am, 168.am, Yerevan Today, 7or.am, Livenews.am կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, այս մոտեցումը գնահատում ենք որպես խտրական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, ինչն անթույլատրելի է և վտանգավոր՝ խոսքի ազատության տեսանկյունից։ Հասարակական կազմակերպությունն իր էությամբ պետք է բաց կառույց լինի և շահագրգռվածություն ցուցաբերի իր գործունեությունը լայնորեն լուսաբանելու համար։

Թեև հայաստանյան լրատվական դաշտում ձևավորվել է մի իրականություն, որտեղ լրատվամիջոցները սպասարկում են տարբեր քաղաքական շահերի, այդուհանդերձ, հասարակական կազմակերպությունները չպետք է խտրականություն դրսևորեն՝ առաջնորդվելով իրենց համակրանքով կամ հակակրանքով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՄԱՀՀԻ-ին՝ վերանայել իր մոտեցումը լրատվամիջոցների հետ աշխատելիս, հանդուրժողականություն ցուցաբերել նրանց նկատմամբ և ապագայում բացառել խտրականությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Tomos Monitoring Graph

Ավելին՝ քան կրոն. ինչ են հաղորդում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի լրատվամիջոցները ուկրաինական ուղղափառ ավտոկեֆալիայի մասին

Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու անկախացումը կարևոր զարգացում էր հետխորհրդային տարածքում, քանի որ այն ֆունդամենտալ փոփոխություններ է մտցնում Ռուսաստանի ազդեցության և «փափուկ ուժի» գործադրման ենթատեքստում։  Այսպիսով կասկածի տակ է դրվում Մոսկվայի կարգավիճակը՝ որպես Ուղղափառ եկեղեցու առանցքային հոգևոր կենտրոնի։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, գործընկեր կազմակերպությունների հետ միասին, մասնակցել է այս զարգացումների լուսաբանման մոնիթորինգին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի լրատվամիջոցներում։

Հայաստանում ուսումնասիրության օբյեկտ են հանդիսացել Հանրային հեռուստատեսության 1֊ին ալիքը, Կենտրոն հեռուստաընկերությունը, news.am, lragir.am լրատվական կայքերը։

Հետազոտության PDF տարբերակը (ռուսերեն), կարող եք ներբեռնել այստեղից։

Open post
"Hayeli" Press Club door after the attack | hayeli.am

«Արտահայտման իրավունքը ժողովրդավարական հասարակությունում ունի յուրաքանչյուր ոք՝ անկախ նրանից, թե դա ոմանց դուր է գալիս, թե ոչ»

Հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։ Ըստ երիտասարդների՝ այս քայլի դրդապատճառը «Hayeli.am»-ում հրապարակված` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածն է (հետագայում հուժկու բառը փոխարինվել է չակերտավորված «ուժգին»-ով)։

Զերծ մնալով նշված հրապարակման վերնագրի մասնագիտական գնահատականից՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այն կարծիք է, դատողություն, որի արտահայտման իրավունքը ժողովրդավարական հասարակությունում ունի յուրաքանչյուր ոք՝ անկախ նրանից, թե դա ոմանց դուր է գալիս, թե ոչ։ Հետևաբար՝ անընդունելի և դատապարտելի են այն քայլերը, որոնք կարող են ճնշել կամ ոտնահարել այդ իրավունքը։

Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ ԶԼՄ-ների բևեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախևառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները և այլն։ Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով։

Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում ենք.

– Իշխանություններից և ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ հանդես գալ հայտարարություններով և կոչ անել իրենց աջակիցներին ու համակիրներին՝ զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել այլ կարծիքներ և տեսակետներ արտահայտողների նկատմամբ,

– Իրավապահ մարմիններից՝ քննության առնել «Hayeli.am»-ի խմբագրության տարածքում տեղի ունեցած միջադեպը և հիմքերի առկայության դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ,

– Տարբեր քաղաքական ճամբարների շահերը սպասարկող ԶԼՄ-ներից՝ վերադառնալ պրոֆեսիոնալ դաշտ. հրաժարվել մանիպուլյացիաներից, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել լրագրողական էթիկայի նորմերին, հարգել ու ներկայացնել հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Open post
MDI_Armenia_Launches_Cyber_Project

ԲՏԻ նախաձեռնությամբ մեկնարկել է CiviCERT-AM նախագիծը

Հայաստանում այսուհետև կգործի թվային տեխնոլոգիաների, կիբեր֊անվտանգության հետ կապված արտակարգ պատահարների աջակցության թիմ (CERT)՝ իրավապաշտպանների, ակտիվիստների, ՀԿ-ների, լրագրողների և անկախ լրատվամիջոցների համար։ Continue reading “ԲՏԻ նախաձեռնությամբ մեկնարկել է CiviCERT-AM նախագիծը”

Scroll to top