Digital Security

Թվային անվտանգությունը հասարակական կազմակերպությունների համար․ սեմինար

CyberHUB-AM ծրագրի շրջանակում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-ը, OxYGen Foundation-ի հետ համատեղ թվային անվտանգության դասընթաց անցկացրեց կանանց հիմնախնդիրներով զբաղվող Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները իմացան, թե ինչպես պետք է գնահատել և կառավարել տեղեկատվական անվտանգության հետ կապված ռիսկերը, պաշտպանել իրենց կազմակերպությունների կայքերը և սոց. մեդիա օգտահաշիվները հնարավոր հարձակումներից ինչպես նաև ապահովագրել կողմնակից հարձակումներից կազմակերպության աշխատակիցների հաղորդակցությունը:

Scroll to top