Հետազոտություններ

Հայաստան․ թվային սպառնալիքների լանդշաֆտ․ քաղաքացիական հասարակություն եվ լրատվամիջոցներ

Այս զեկույցը նախատեսված է Հայաստանում քաղաքացիական հասարակության և մեդիա կազմակերպությունների առջև ծառացած թվային սպառնալիքների վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու և այս համայնքին աջակցող թվային անվտանգության փորձագետների համար խորհուրդներ տրամադրելու համար:

Այն մշակվել է Ինտերնյուսի «Ինտերնետ ազատության և կայունության» թիմի կողմից CyberHub-AM-ի՝ համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի (անգլ.՝ Computer Emergency Response Team, CERT) հետ սերտ համագործակցությամբ։

Զեկույցը նաև ընդհանուր տեղեկություններ է տրամադրում կիբերանվտանգության ոլորտին, որը, հնարավոր է, անհրաժեշտություն ունենա վերլուծելու Հայաստանի քաղհասարակության և լրագրողների վրա ազդող անվտանգության միջադեպերը: Զեկույցի ամփոփիչ մասում քննարկվում են մեղմման այն միջոցառումները, որոնք թվային անվտանգության փորձագետները կարող են առաջարկել այն կազմակերպություններին, համայնքներին և անհատներին, որոնց հետ աշխատում են:

Զեկույցը՝ այստեղ։

Անանունության խնդիրները Հայաստանում. VPN այլ նմանատիպ գործիքների կիրառման մակարդակն ու հետևանքները

Հայաստանի Հանրապետությունում անանունության, արգելափակումները շրջանցող գործիքները, ինչպիսիք՝ VPN-ն ու TOR հարթակն են, շարունակական լայն պահանջարկ չունեն։ Սակայն երբեմն սրվող ներքաղաքական պայքարն ու համացանցում կիրառվող կարճաժամկետ, բայց պարբերական արգելափակումները հանգեցնում են նմանատիպ գործիքակազմի նկատմամբ աճող հետաքրքրության։

Չնայած անանունության, արգելափակումները շրջանցող գործիքներն երկրում արգելված չեն, նույնիսկ՝ չեն կարգավորվում օրենսդրորեն, կան արձանագրված դեպքեր, երբ քաղաքացիները ենթարկվել են հետապնդման՝ VPN կիրառելու համար։

Զեկույցը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հաղումով։

Առցանց անանունության իրավունքը Հայաստանում

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախաձեռնությամբ կազմված այս զեկույցի հիմքում անձնական կյանքի անձեռնմխելիության կոնվենցիոն և սահմանադրական իրավունքից բխող այն պնդումն է, որ յուրաքանչյուր ոք ունի առցանց անանունության իրավունք: Այսօր, երբ Հայաստանում փորձեր են արվում տարբեր պատրվակներով սահմանափակել այդ իրավունքը, փորձել ենք հետազոտել առկա օրենսդրական դաշտը և ներկայացնել առաջարկություններ անանունության իրավունքի պաշտպանության ուղղությամբ։

Զեկույցը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հաղումով։

Թվային իրավունքները և դրանց կարևորությունը ինֆորմացիոն հասարակության համար

Սույն հետազոտության հիմքում «Թվային իրավունքների վարկանիշ» (Ranking Digital Rights, RDR) կազմակերպության մեթոդաբանությունն է՝ գնահատելու, թե ինչպես են Հայաստանի հեռահաղորդակցության երեք օպերատորները` «Վիվա-ՄՏՍ» (Viva-MTS), «Թիմ Տելեկոմ» (Team Telecom) և «Յուքոմ» (Ucom) հավաքում, պահպանում, մշակում տվյալները, ինչպես նաև՝ տրամադրում դրանք երրորդ անձանց ու պետական մարմիններին։

Գիրքը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հաղումով։

TOMOS Monitoring

Больше чем религия: Что медиа в Армении, Грузии, Молдове и Украине сообщают об автокефалии украинского православия

Загрузить PDF версию.

Scroll to top