Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիր

Ժամանակահատված: 15 նոյեմբեր 2024 — 15 նոյեմբեր 2025

Դոնոր կազմակերպություն: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID), Internews in Armenia

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան լրատվամիջոցների թվային անվտանգությունը, աջակցել անկախ լրագրությանը և նպաստել արդար ու բաց թվային միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև խթանել համացանցի ազատությունն ու թվային իրավունքները պաշտպանող օրենսդրական և քաղաքական նախաձեռնությունները։

ԲՏԻ ծրագրային բաղադրիչի նպատակներն ու խնդիրներն են՝

  • ամրապնդել հայաստանյան մեդիա միջավայրի անվտանգությունը՝ զարգացնելով թվային պաշտպանության միջոցներն ու կարողությունները,
  • զարգացնել ռազմավարական գործընկեր լրատվամիջոցների թվային անվտանգության ենթակառուցվածքները,
  • ուժեղացնել ռազմավարական գործընկեր լրատվամիջոցների ինստիտուցիոնալ կարողությունները՝ նրանց համար մշակելով թվային անվտանգության, սոցիալական մեդիայի կառավարման և համայնքային մոդերացիայի քաղաքականություններ ու ուղեցույցներ,
  • նվազեցնել թվային անվտանգության միջադեպերի ազդեցությունը լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքի վրա,
  • մեդիա մասնագետներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ իրենց առցանց գործունեությունն ավելի անվտանգ կազմակերպելու համար,
  • բարձրացնել իրազեկվածությունը թվային անվտանգության սպառնալիքների և լավագույն գործելակերպերի վերաբերյալ,
  • իրականացնել ջատագովությանն ուղղված գործունեություն՝ հայաստանյան մեդիայի համար ավելի արդար, ազատ և անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը նպաստելու նպատակով,
  • զարգացնել համագործակցությունը հայաստանյան լրատվամիջոցների և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների միջև,
  • խթանել այնպիսի քաղաքականությունների և օրենսդրական նախաձեռնությունների զարգացումը, որոնք պաշտպանում են համացանցի ազատությունն ու թվային իրավունքները։

Discover More Projects