
dphub-am նախաձեռնություն
dpHUB տվյալների պաշտպանության կենտրոնը Հայաստանում առաջատար նախաձեռնություն է, որը նպատակ ունի ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը և գաղտնիությունը:
Մեր առաքելությունն է աջակցել պետական մարմիններին, առևտրային և հասարակական կազմակերպություններին պաշտպանել իրենց տվյալները՝ առաջարկելով խորհրդատվություն, ուսուցում և համապատասխանության աուդիտներ:
dpHUB-ը հանդես է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպության CyberHUB-AM կիբեռանվտանգության հետ կապված միջադեպերի աջակցության թիմի հետ համատեղ՝ իրականացնելով, մասնակցելով կամ աջակցելով այն գործառույթներին, որոնք կապված են անձնական տվյալների պաշտպանության հետ:
Ծառայություններ
dpHUB-ի ծառայություններն ըստ էության ներառում են անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի (DPO) եւ տվյալների պաշտպանության փորձագիտական ամբողջական ծառայություններ, որոնց ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Ծառայություններ» բաժնում:
Մենք հավատում ենք, որ տվյալների պաշտպանությունը կարևոր է յուրաքանչյուր կազմակերպության համար, և մեր նպատակն է բարձրացնել տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքները և հմտությունները: Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ տվայլների պաշտպանության հետ կապված ցանկացած հարցում:
Իրավաչափության գնահատում
Անձնական տվյալների մշակման իրավաչափության գնահատման շրջանակներում մենք պարզում ենք, թե որքանով է անձնական տվյալների կոնկրետ մշակումը համապատասխանում վերաբերելի օրենսդրության պահանջներին: Պարզ ասած՝ ստուգում ենք՝ «ունե՞ք արդյոք այս կամ այն անձնական տվյալները այս կամ այն ձեւով մշակելու իրավունք»։
Հետազոտություններ
Մենք առաջարկում ենք տարբեր ոլորտներում անձնական տվյալների մշակման պրակտիկայի եւ օրենսդրության ուսումնասիրություններ, այդ թվում՝ կոնկրետ ոլորտում անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ լավագույն փորձի ներկայացում, անձնական տվյալների մշակում նախատեսող իրավական ակտերի կամ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների նախապատրաստում, քաղաքականության ամփոփագրերի եւ քաղաքականության փաստաթղթերի մշակում:
Խորհրդտավություն
Մենք տրամադրում եմ ինչպես մեկանգամյա, այնպես երկարաժամկետ խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաեւ անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի (Data Protection Officer – DPO) ծառայություն:
Վերապատրաստում
Վերապատրաստումների ծառայության շրջանակներում մենք իրականացնում ենք անձնական տվյալների պաշտպանության, տվյալների մշակման վերաբերյալ ուսուցումներ, աշխատանքային քննարկումներ, հանդես գալիս որպես դասընթացավար ու մոդերատոր:
Ներկայացուցչություն
Ներկայացուցչության ծառայության շրջանակներում մենք կարող ենք անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերում հանդես գալ ձեր անունից, այդ թվում՝ լինել ձեր նեկայացուցիչ/կոնտակտային անձն ինչպես անձնական տվյալների սուբյեկտների, այնպես էլ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ հարաբերություններում:






