CyberChat

ԿիբեռՉատ նախաձեռնություն

Երեխաների և դեռահասների հարցերով աջակցության հարթակ

ԿիբեռՉատը նպատակ ունի օգնել մինչև 18 տարեկան երեխաներին, դեռահասներին, ինչպես նաև նրանց ծնողներին հասկանալ, թե ինչ վտանգներ կարող են սպասել առցանց միջավայրում և ինչպես պաշտպանվել դրանցից։

Մենք համատեղում ենք կանխարգելման և աջակցման գործիքներ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն սովորել ու զգուշանալ, այլև ստանալ տեխնիկական, իրավական և հոգեբանական օգնություն, երբ արդեն խնդիր է առաջացել։

Մեր գլխավոր նպատակն է բարձրացնել թվային գրագիտությունը և ապահովել, որ ոչ մի երեխա, դեռահաս, ծնող կամ խնամակալ մենակ չզգա իրեն թվային խնդիրների ժամանակ։

ԿիբեռՉատն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և CyberHUB-ի համագործակցությամբ։

Ծառայություններ

Մեր տեսլականն է կառուցել ապագա, որտեղ յուրաքանչյուր երեխա և դեռահաս կարող է ազատ ու վստահ օգտվել թվային աշխարհից՝ առանց վախի, վտանգների և ճնշման։ Մենք գիտենք, որ չենք կարող բացառել թվային հարձակումներն ու կիբեռհանցագործությունները ապագայում, բայց մենք տեսնում ենք իրական պոտենցիալ՝ խթանելու հանրային իրազեկվածությանը, կարողությունների զարգացմանն ու ինստիտուցիոնալ միջոցների ներդրմանը, ինչպես կանխարգելիչ, այնպես էլ հակազդող գործողությունների իրականացման համար։

Կիբեռչատի փոդքաստներ

Տեսաշար

4 Videos
Նկարագրություն

Սամվել Մարտիրոսյանն ու Արթուր Պապյանը խոսում են իրական դեպքերի, երեխաների թվային խոցելիությունների, պաշտպանության լուծումների և CyberChat-ի տեխնիկական բաղադրիչի մասին։