
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
«ԲՏԻ Հայաստանը» հասարակական կազմակերպություն է, որը փորձում է օգտագործել ավանդական լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի և նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, հասարակության անտեսված շերտերի ձայնը լսելի դարձնելու և որոշումների կայացման գործընթացում ներկայացուցչականության ապահովման համար:Թվային աջակցություն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտն իրականացնում է «Թվային աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագիրը, որի շրջանակում գործում են ՏՏ աջակցության պորտալը և Թվային սպառնալիքների ուսումնասիրման լաբորատորիան։

Մեր ծրագրերը
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (ԲՏԻ) Հայաստանում ծրագրեր է իրականացնում 2003 թվականից, որպես Լոնդոնում գործող Media Diversity Institute կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ: 2006 թվականին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում` իր խորհրդում ունենալով բրիտանական կազմակերպության ներկայացուցիչների, սակայն գործելով որպես անկախ հասարակական կազմակերպություն: