Մասնավոր հատվածի հնարավորությունների ընդլայնում՝ ժողովրդավարական թվային կառավարումն առաջ մղելու համար

Ժամանակահատված: 15 օգոստոս 2025 — 15 ապրիլ 2026

Դոնոր կազմակերպություն: Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն (CIPE)

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ծրագրի նպատակն է ամրապնդել տվյալների մշակման և պաշտպանության ոլորտում ժողովրդավարական կառավարման մոտեցումները՝ իրականացնելով համապարփակ հետազոտություն, վերլուծություն և շահագրգիռ կողմերի ներգրավում տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային և ազգային մակարդակներում։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝

  • գնահատել տվյալների մշակման և պաշտպանության ներկայիս պրակտիկաները՝ թե՛ թվային, թե՛ ոչ թվային միջավայրերում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում,
  • բացահայտել գործող քաղաքականությունների, կարգավորումների և դրանց կիրարկման մեխանիզմների բացերը, խնդիրներն ու զարգացման հնարավորությունները,
  • մշակել կիրառելի առաջարկություններ և գործողությունների ճանապարհային քարտեզներ՝ տվյալների մշակման և պաշտպանության պրակտիկաների բարելավման համար՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին և ներառական թվային վերափոխման օրակարգին,
  • բարձրացնել իրազեկվածությունը և խթանել քաղաքական բարեփոխումները՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ և արդյունքների նպատակային հաղորդմամբ տարբեր շահագրգիռ կողմերին։

Discover More Projects