Մեդիա ծրագիր Հայաստանում

Ժամանակահատված: 15 նոյեմբեր 2024 — 15 նոյեմբեր 2025

Դոնոր կազմակերպություն: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID); Internews in Armenia

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ծրագրի նպատակը. Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հայաստանյան լրատվամիջոցների թվային անվտանգությունը, աջակցել անկախ լրագրությանը և ջատագովել արդար ու բաց թվային միջավայրի և ազատ ինտերնետի մասին օրենսդրության համար:

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (MDI) հայաստանյան ներկայացուցչության ծրագրային բաղադրիչի նպատակներն են.

  • Պաշտպանել հայաստանյան մեդիա միջավայրը՝ ամրապնդելով թվային անվտանգությունը. 
  • Հզորացնել ռազմավարական գործընկեր լրատվամիջոցների թվային անվտանգության ենթակառուցվածքը:
  • Զարգացնել ռազմավարական գործընկեր լրատվամիջոցների ինստիտուցիոնալ կարողությունները՝ նրանց համար մշակելով թվային անվտանգության, սոցիալական մեդիայի և համայնքի մոդերացիայի քաղաքականություններ ու ուղեցույցներ:
  • Մեղմել թվային անվտանգության միջադեպերի ազդեցությունը լրատվամիջոցների և լրագրողների վրա:
  • Լրագրողներին զինել գիտելիքներով և հմտություններով՝ իրենց առցանց գործունեությունը պաշտպանելու համար:
  • Բարձրացնել իրազեկվածությունը թվային անվտանգության սպառնալիքների և լավագույն փորձի վերաբերյալ:
  • Իրականացնել ջատագովության միջոցառումներ՝ ուղղված հայաստանյան մեդիայի համար արդար և ազատ թվային տիրույթի ստեղծմանը. 
  • Ընդլայնել համագործակցությունը հայաստանյան լրատվամիջոցների և համաշխարհային տեխնոլոգիական կազմակերպությունների միջև:
  • Խթանել այնպիսի քաղաքականություններ, որոնք պաշտպանում են ինտերնետի ազատությունը և թվային իրավունքները:

Discover More Projects