Ժամանակահատված: 1 հունիս 2024 — 31 օգոստոս 2024
Դոնոր կազմակերպություն: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության համատեղ փաստահավաք առաքելությանը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների փաստագրմանը՝ Ադրբեջանի կողմից իրականացված տասնամսյա շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ի հարձակման ընթացքում։
ԲՏԻ-ն կհավաքագրի և կվերլուծի հանրային հասանելի աղբյուրներից ստացվող տվյալները՝ ներառյալ սոցիալական մեդիայի հրապարակումները, լրատվական նյութերը, պաշտոնական հայտարարությունները և այլ բաց աղբյուրներ։Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև հավաքագրված տվյալների ստուգում։ Սա ենթադրում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների մանրակրկիտ համադրում և փոխստուգում՝ դրանց ճշգրտությունն ու արժանահավատությունն ապահովելու նպատակով։

