Հայաստանյան քաղաքական ուժերը շուտով կհատեն 1 միլիոն դոլարի շեմը Meta հարթակներում գովազդի համար, ընդ որում՝ միայն վերջին 5 ամսում ծախսվել է շուրջ 800,000 դոլար։
Ըստ Ալեքսանդր Մարտիրոսյանի, քաղաքական ուժերը հաճախ սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն նախընտրում են գովազդել ապատեղեկատվություն, մանիպուլյացիաներ և ԱԲ-ով գեներացված վարկաբեկող նյութեր:


