Թվային անվտանգության տեղական ստանդարտներ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար

Ժամանակահատված: 1 հոկտեմբեր 2024 — 31 մայիս 2025

Դոնոր կազմակերպություն: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունը՝ գործելով Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) միջոցով

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Գործընկեր կազմակերպություն:  Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

Ծրագրի նպատակն է մշակել թվային անվտանգության ոչ պաշտոնական (դեռ) ստանդարտներ տեղական ՔՀԿ-ների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական համակարգերի գործունեության և թվային ու կիբեռանվտանգության նվազագույն պայմանների ու չափանիշների ստանդարտացմանը, որոնց պետք է բավարարեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:

Հիմնական նպատակները.

Ստանդարտների մշակում. մշակել ՔՀԿ թվային անվտանգության ստանդարտները՝ հիմնվելով միջազգային փորձի և տեղական կարիքների վրա։
Կարողությունների զարգացում. կազմակերպել տվյալների անվտանգ կառավարման և հաղորդակցության դասընթացներ ՔՀԿ ներկայացուցիչների համար:
Հանրային իրազեկում․ ՔՀԿ-ների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը՝ հանրային իրազեկման արշավի միջոցով, որն էլ իր հերթին կխրախուսի ստանդարտների ընդունման և ադապտացման գործընթացին։
Ռիսկերի նվազեցում․ ՔՀԿ-ներին տրամադրել գործիքներ և գիտելիքներ՝ կիբեռանվտանգության ռիսկերը նվազեցնելու և սպառնալիքներին արձագանքելու համար։
Քաղաքականության աջակցություն․ ՔՀԿ թվային ստանդարտները ադապտացնելու և կիրարկմանը նպաստելու համար համագործակցել ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ոլորտային գործընկերների հետ։

Discover More Projects