Ժողովրդավարությունը և ընտրական բարեվարքությունը Հայաստանում

Ժամանակահատված: 3 ապրիլ 2026 — 31 մայիս 2026

Դոնոր կազմակերպություն: Swedish International Development Cooperation Agency (SIDA)

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ծրագրի նպատակն է Հայաստանի 2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ զարգացնել ՔՀԿ-ների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մեդիագրագիտության, փաստերի ստուգման և թվային անվտանգության կարողություններն ու հմտությունները` հաշվի առնելով, որ հատկապես նաախընտրական շրջանում տեղեկատվական միջավայրն ավելի խոցելի է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (FIMI), ինչպես նաև արհեստական բանականությամբ գեներացված բովանդակության ազդեցության նկատմամբ։

Ծրագրի հիմնական խնդիրներն ու նպատակներն են ՔՀԿ-ների և քաղաքական կուսակցություննեի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ հետևյալ ուղղություններով.

  • արտաքին ազդեցության և մանիպուլյացիոն միջամտությունների, ինչպես նաև արհեստական բանականության կողմից գեներացված բովանդակության տեխնիկական և բովանդակային առանձնահատկություններ,
  • փաստերի ստուգման գործիքների կիրառումը՝ տեղեկությունները ստուգելու և վավերացնելու նպատակով,
  • թվային ռիսկերի գնահատում, հաշիվների ու տվյալների պաշտպանություն,
  • թվային միջադեպերի արագ արձագանքում։

Discover More Projects