Հայաստանի թվային անվտանգության միջավայրը 2024 թվականին բախվել է զգալի մարտահրավերների, որոնք հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական լարվածությամբ և գերզարգացած կիբեռսպառնալիքներով: Դեպի Եվրամիություն և Միացյալ Նահանգներ երկրի ռազմավարական շրջադարձը և Ռուսաստանից կախվածության նվազումը, ըստ երևույթին, ուժեղացրել են առկա կիբեռանվտանգային ռիսկերը:

Բեռնել զեկույցի ամբողջական տարբերակը՝
Սպառնալիքի շրջանակն ընդգրկում է թիրախավորված հարձակումներ բազմաթիվ ոլորտների՝ պետական կառույցների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության խմբերի վրա: Հատկապես մտահոգիչ է դարձել պետական հովանավորությամբ գործող կիբեռլրտեսությունը. Հայաստան-Ադրբեջան հակամարտության ընթացքում արձանագրվել են լրտեսող նորագույն ծրագրերի կիրառման դեպքեր: Հայաստանի թվային ենթակառուցվածքների վրա այս շարունակական հարձակումներն անվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգություններ են առաջացրել:
Սույն զեկույցում ներկայացված են թարմացված տվյալներ Հայաստանի առջև ծառացած հիմնական կիբեռսպառնալիքների՝ վարձու լրտեսող ծրագրերի (mercenary spyware), ֆիշինգի, DDoS հարձակումների, կայքերը կոտրելու դեպքերի, հեռակառավարվող տրոյական ծրագրերի (Remote Access Trojans, RAT) և ինսայդերական վտանգների վերաբերյալ: Զեկույցում ներառված են կիբեռհանցագործությունների, այդ թվում պետական հովանավորությամբ կատարված հարձակումների նշանակալի դեպքերը, միտումները, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների և կիբեռանվտանգության մասնագիտացված կազմակերպությունների արձագանքը: Զեկույցի նպատակն է կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներին, քաղաքականություն մշակողներին և լրագրողներին ներկայացնել տվյալների վրա հիմնված վերլուծություն՝ Հայաստանի կիբեռդիմակայունության և 2024 թվականին ի հայտ եկած ռիսկերի վերաբերյալ։