«Հայաստան-Արցախ քաղաքացիական հասարակության ֆորում»-ին Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Արթուր Պապյանը մասնակիցների հետ զրուցեց, թե
- ինչպես են մեդիաները լուսաբանում Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները,
- ինչ աշխատանքներ են կատարում հասարակական դաշտի ներկայացուցիչներն առկա մարտահրավերների և հնարավոր լուծումների ուղղությամբ։
Ֆորումին մասնակցում էր նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան, ով ներկայացրեց Արցախի բնակչության բռնի տեղահանման և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ ձեռնարկած իրավական գործընթացները, դրանցում ՀԿ-ների դերը և հնարավոր աջակցությունը։
Քննարկումների միջոցով վերհանվեցին արցախցիների՝ հայաստանյան կյանքին ինտեգրման մարտահրավերներն ու հնարավորությունները քննարկվեց նաև մեդիայի խոսույթը և դերը ինտեգրման ճանապարհին։
Ֆորումի երկրորդ օրը խմբային աշխատանքների միջոցով ամփոփվեցին արցախյան ՀԿ-ների անելիքներն ու օրակարգը նոր իրավիճակում, ինչպես նաև Հայաստան — Արցախ ՀԿ-ների համագործակցության հնարավոր ձևաչափերը։
Ֆորումը կազմակերպել էր մեր գործընկեր Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը, Քաղաքացիական հաբի հետ համատեղ։







