Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից
Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության տեղիք է տալիս։ Այն ոչ միայն միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, այլ նաև խիստ թերի է՝ կիրառված սկզբունքների և մոտեցումների, դրանց ձևակերպումների առումով։ Օրինագծում նախատեսվում է հանրային մուլտիպլեքսով վերգետնյա հեռարձակման համար լիցենզավորման անարդյունավետ մրցութային կարգ, չեն ապահովվում մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման իրատեսական…


