Open post
Legal-Consulting

Իրավաբան-խորհրդատուի աշխատանք

«Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրում

Տեխնիկական առաջադրանք

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը փնտրում է իրավաբան-խորհրդատուի, որը պատասխանատու կլինի «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրում իրավաբանական խորհրդատվության և օգնության համար: Ծրագրի շրջանակներում մշակվել են աշխատողների աջակցության երեք նորարարական գործիքներ՝ օգնելու վերջիններիս լուծելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրներ և ստանալու իրավաբանական աջակցություն: Բացի այդ, գործիքներն օգտագործվում են աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով՝ տրամադրելով տեղեկատվություն Հայաստանի օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող են աշխատողներն ինքնուրույն լուծել զանազան խնդիրներ՝ ամբողջապես իրացնելով իրենց իրավունքները: Իրավաբան-խորհրդատուն պարտավորվում է նաև պատրաստել փաստաթղթեր, մշակել խնդիրների լուծումներ, գրավոր պատասխանել թեժ գծի և չաթբոտի միջոցով ստացվող հարցերին:

Իրավաբան-խորհրդատուն պետք է ունենա գերազանց վերլուծական, հետազոտական ​​և գրավոր հմտություններ, առողջ դատողություններ անելու կարողություն և ունակ լինի արդյունավետ աշխատել թիմում:

Բարձրակարգ իրավախորհրդատուն պետք է ունենա նաև ուժեղ հաղորդակցական հմտություններ, ունակ լինի աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ և սեղմ ժամկետներում և մշտապես հետևի օրենքների վերջին թարմացումներին:

Իրավաբան-խորհրդատուի պարտականությունները

Իրավաբան-խորհրդատուի աշխատանքի ընդհանուր նպատակը ԲՏԻՀ-ին աշխատանքային իրավունքներին առնչվող գործողություններում աջակցելն է՝ հետևյալ հիմնական պարտականությունների կատարմամբ՝

2.1. ուսումնասիրել աշխատանքային իրավունքներին առնչվող հարցերը և բողոքները՝ ստացված https://azdarar.mdi.am անանուն թեժ գծի միջոցով՝ տրամադրելով իրավաբանական օգնություն,

2.2. ստեղծել աշխատանքային իրավունքների խախտումներին և օրենսդրությանն առնչվող բովանդակություն ծրագրի ֆեյսբուքյան էջի (https://www.facebook.com/HavasarEqual/) չաթբոտի համար,

2.3. ծրագրի թեմատիկ բլոգի համար ստեղծել բովանդակություն և մասնակցել կարճ տեսանյութերի և ինֆոգրաֆիկաների պատրաստմանը՝ նվիրված օրենսդրությանը և Հայաստանում աշխատանքային իրավունքների հիմնական խախտումներին,

2.4. պատրաստել աշխատանքային իրավունքների խախտման ներկայացված դեպքերի վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ,

2.5. գնահատել աշխատանքային իրավունքների խնդիրներին առնչվող առցանց գործիքների արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում առաջարկել փոփոխություններ,

2.6. կատարել ծրագրի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ կապված Հայաստանում աշխատանքային իրավունքների և օրենսդրության հետ։

Պահանջներ և հմտություններ

● Կրթություն. առնվազն բակալավրի աստիճան իրավունքի կամ մարդու իրավունքների ոլորտում,

● իրավաբանական խորհրդատուի՝ 3-5 տարվա ապացուցելի/հաջող աշխատանքային փորձ բիզնես ոլորտում և շահույթ չհետապնդող կազմակերպություններում,

● կորպորատիվ իրավունքի և ընթացակարգերի գերազանց իմացություն և ընկալում,

● կազմակերպության արտաքին միջավայրի ազդեցությունների լիարժեք ընկալում,

● մասնագիտական էթիկայի և ազնվության բարձր մակարդակ,

● առողջ դատողություն և իրավիճակներ ու տեղեկատվություն վերլուծելու կարողություն,

● հաղորդակցական գերազանց հմտություններ,

● լավ վերլուծական հմտություններ,

● ճկունություն և մարտահրավերներին ժամանակին և պրոակտիվ կերպով արձագանքելու կարողություն,

● բիզնեսի կառավարման մագիստրոսի կամ բակալավրի աստիճանը կդիտվի որպես առավելություն:

Ծրագրի մասին

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:  Ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերը միավորում են իրենց ուժերը համակարգելու «Քաղաքացու ձայն» մասնակցային հարթակը, որը երկրով մեկ կիրականացնի խորհրդատվություններ աշխատանքային իրավունքների խտրականությանը և խախտումներին առնչվող համապատասխան պետական քաղաքականությունների մշակման և իրականացման վերաբերյալ՝ ներգրավելով զարգացող տեղական կազմակերպությունների (grassroots) և ակտիվիստների ոչ ֆորմալ խմբերի:

Scroll to top