«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերը միավորում են իրենց ուժերը համակարգելու «Քաղաքացու ձայն» մասնակցային հարթակը, որը երկրով մեկ կիրականացնի խորհրդատվություններ աշխատանքային իրավունքների խտրականությանը և խախտումներին առնչվող համապատասխան պետական քաղաքականությունների մշակման և իրականացման վերաբերյալ՝ ներգրավելով զարգացող տեղական կազմակերպությունների (grassroots) և ակտիվիստների ոչ ֆորմալ խմբերի: