Բազմակողմանի տեղեկատվական ինստիտուտը (ԲՏԻ) «Աջակցություն երեխաներին և դեռահասներին՝ կանխելու և արձագանքելու առցանց սպառնալիքները» ծրագրի շրջանակում ստեղծված ԿիբեռՉատ հարթակի համար հայտարարում է Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (ՀՀՀԿ/CRM) համակարգի մշակման մրցույթ [#MDI-01062025-01]։
ՀՀՀԿ համակարգի մշակման վերաբերյալ Տեխնիկական հանձնարարականի պայմանները (ՏՀՊ/ToR) հասանելի են հայերենով և անգլերենով։
ՀՀՀԿ համակարգի մշակման գնային առաջարկները և ժամկետների առաջարկները պետք է լրացվեն հետևյալ փաստաթղթով և մինչև հունիսի 15-ը ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ ԲՏԻ-ն կապ կհաստատի միայն այն դիմումատուի հետ, որի կողմից ներկայացված առաջարկը ԲՏԻ Գնումների Հանձնաժողովի կողմից կգնահատվի ամենաարդյունավետը։
ՀՀՀԿ համակարգի մասին.
ԿիբեռՉատի CRM համակարգը նախագծվելու է երեխաների և դեռահասների (12-18 տարիքի) կիբեռանվտանգության միջադեպերին և թվային անվտանգության խնդիրներին առնչվող քեյսերի կառավարման և համապարփակ լուծման համար։ Հիմնական նպատակն է ստեղծել կենտրոնացված հարթակ, որը հնարավորություն է տալիս արդյունավետ հետևել, կառավարել և լուծել կիբեռխնդիրների հետ կապված քեյսերը՝ պահպանելով համապատասխան վերահսկողություն և համակարգում մասնագիտական տարբեր թիմերի միջև (տեխնիկական, իրավական, հոգեբանական)։
Համակարգի նպատակն է՝
- Պարզեցնել կիբեռանվտանգության միջադեպերի վերաբերյալ զեկույցների ընդունումն ու մշակումը
- Նպաստել քեյսերի համապատասխան բաշխմանը՝ միջադեպի տեսակի հիման վրա
- Ապահովել քեյսերի ընթացքի համապարփակ մոնիտորինգ՝ քեյսի ստացումի/մուտքագրումից մինչև լուծման փուլը
- Տրամադրել վերլուծական տեղեկություններ արձագանքման արդյունավետության բարելավման համար
- Պահպանել մանրամասն աուդիտային տվյալներ համապատասխանության և որակի ապահովման նպատակներով
Համակարգը պետք է մշակվի ժամանակակից վեբ տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ NestJS framework backend API-ի մշակման համար, React frontend օգտատիրոջ ինտերֆեյսի համար և PostgreSQL տվյալների բազայի կառավարման համար։ Այս տեխնոլոգիական փաթեթը պետք է ապահովի մասշտաբաային, պահպանելի և անվտանգ վեբ ծրագրային ճարտարապետություն, որը հարմար է ձեռնարկատիրական (ընկերության) մակարդակի քեյսերի կառավարման գործառույթների համար։
——
«Աջակցություն երեխաներին և դեռահասներին՝ կանխելու և արձագանքելու առցանց սպառնալիքները» ծրագրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Այստեղ արտահայտված կարծիքները պատկանում են ԲՏԻ-ի հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ: