Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը լույս է ընծայել մի շարք ձեռնարկներ և գրքեր, որոնց նպատակն է վերապատրաստել լրագրողներին, զարգացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները մամուլի հետ հարաբերություններում, ինչպես նաև օգնել լրագրության դասախոսներին: Ստորև ներկայացնում ենք ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները: Որոշ դեպքերում հայերեն ձեռնարկները ներկայացված են ANSI կոդավորմամբ:
Անանունության խնդիրները Հայաստանում. VPN այլ նմանատիպ գործիքների կիրառման մակարդակն ու հետևանքները
Հայաստանի Հանրապետությունում անանունության, արգելափակումները շրջանցող գործիքները, ինչպիսիք՝ VPN-ն ու TOR հարթակն են, շարունակական լայն պահանջարկ չունեն։ Սակայն երբեմն սրվող ներքաղաքական պայքարն ու համացանցում կիրառվող կարճաժամկետ, բայց պարբերական արգելափակումները հանգեցնում են նմանատիպ գործիքակազմի նկատմամբ աճող հետաքրքրության։
Չնայած անանունության, արգելափակումները շրջանցող գործիքներն երկրում արգելված չեն, նույնիսկ՝ չեն կարգավորվում օրենսդրորեն, կան արձանագրված դեպքեր, երբ քաղաքացիները ենթարկվել են հետապնդման՝ VPN կիրառելու համար։
Զեկույցը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հաղումով։
Առցանց անանունության իրավունքը Հայաստանում
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախաձեռնությամբ կազմված այս զեկույցի հիմքում անձնական կյանքի անձեռնմխելիության կոնվենցիոն և սահմանադրական իրավունքից բխող այն պնդումն է, որ յուրաքանչյուր ոք ունի առցանց անանունության իրավունք: Այսօր, երբ Հայաստանում փորձեր են արվում տարբեր պատրվակներով սահմանափակել այդ իրավունքը, փորձել ենք հետազոտել առկա օրենսդրական դաշտը և ներկայացնել առաջարկություններ անանունության իրավունքի պաշտպանության ուղղությամբ։
Զեկույցը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հաղումով։
Թվային իրավունքները և դրանց կարևորությունը ինֆորմացիոն հասարակության համար
Սույն հետազոտության հիմքում «Թվային իրավունքների վարկանիշ» (Ranking Digital Rights, RDR) կազմակերպության մեթոդաբանությունն է՝ գնահատելու, թե ինչպես են Հայաստանի հեռահաղորդակցության երեք օպերատորները` «Վիվա-ՄՏՍ» (Viva-MTS), «Թիմ Տելեկոմ» (Team Telecom) և «Յուքոմ» (Ucom) հավաքում, պահպանում, մշակում տվյալները, ինչպես նաև՝ տրամադրում դրանք երրորդ անձանց ու պետական մարմիններին։
Գիրքը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հաղումով։

Թվային իրավունքները և դրանց կարևորությունը ինֆորմացիոն հասարակության համար
Թվային տեխնոլոգիաների և հաղորդակցությունների արագընթաց զարգացման արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ նոր իրավական և հանրային քաղաքականության ոլորտներ, օրինակ՝ անձնական տվյալների պաշտպանություն, կիբերոստիկանություն, կիբերանվտանգություն և այլն։ Այս էլեկտրոնային գիրքն անդրադառնում է այդ ոլորտներից միայն մեկին, որը հաճախ անվանում են թվային իրավունքներ։ Այն կարող է հետաքրքիր և օգտակար լինել քաղաքացիական հասարակության գործունեության, քաղաքական գործիչների, պետական իշխանության մարմինների և քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման կամ այդ քաղաքականությունների մասին հանրային քննարկումներում ներգրավված անձանց և կազմակերպությունների համար։
Գիրքը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հաղումով։

«Փաստերի ստուգում» դասընթացի ծրագիր
2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել լրատվամիջոցների մեդիա գրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում ստեղծելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Ծրագրի ընթացքում իրականացվող Փաստերի ստուգման դասընթացները կիրականացվեն այս ծրագրով, որը մշակել են ԻԱԿ և ԲՏԻ փարձագետները:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այստեղ արտահայտված է հեղինակներիի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Այս ձեռնարկը գործնական խորհուրդներ է տրամադրում լրագրողներին և այն անձանց, ովքեր շահագրգռված են բարելավելու լրատվությունը, խուսափելու սխալներից:
Ձեռնարկը հասանելի է PDF ֆորմատով:

Բազմակողմանի լրատվության ձեռնարկ
ԲՏԻ-ը լույս է ընծայել «Բազմակողմանի լրատվության ձեռնարկը», որպեսզի օգնի լրագրողներին վերանայել իրենց` բազմազանությունը լուսաբանելու միջոցները: Սա անհանգստություն հարուցող մի ժողովածու է վատ, հաճախ էլ անպատասխանատու և թունոտ պատմությունների, որոնք մտահոգության տեղիք են տալիս այն մասին, թե թերթերն ինչքան վատ են ծառայում իրենց ընթերցողներին: Եթե այս պատմությունների հրապարակման համար պատասխանատու խմբագիրները բժիշկ լինեին, ապա նրանց կզրկեին իրենց որակավորումից:
Այս ձեռնարկը գործնական խորհուրդներ է տրամադրում լրագրողներին և այն անձանց, ովքեր շահագրգռված են բարելավելու լրատվությունը, խուսափելու սխալներից:
Ձեռնարկը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

«Լրատվամիջոցների հետ հարաբերությունները. ձեռնարկ հասարակական կազմակերպությունների համար»
Անկախ լրագրության հիմնադրամը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը աշխատել են, որպեսզի ձեր ուշադրությանը ներկայացնեն «Լրատվամիջոցների հետ հարաբերությունները. ձեռնարկ հասարակական կազմակերպությունների համար» գրքի նոր հրատարակությունը: Հուսով ենք, որ այն արժեքավոր ու օգտակար գործիք կդառնա ձեր ձեռքին` նպաստելով ձեր ՀԿ-ի հզորացմանը և ԶԼՄ-ների հետ ձեր համագործակցության բարելավմանը, և իր հերթին կօգնի լրատվամիջոցներին շարունակ ընդլայնվող իրենց լսարանին պատմել ձեր գործունեության մասին:
Ձեռնարկը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ձեռնարկին կից ԲՏԻ-ն հրապարակել է նաև հավելված` «Խորհուրդներ առաջատար հայ մասնագետներից», որը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:

Բազմազանության դասավանդման ուղեցույց
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը մշակել և հրապարակել է ուղեցույց` լրագրողներին բազմազանության խնդիրներ դասավանդել ցանկացող դասախոսների համար: Ուղեցույցը հասանելի է անգլերենով և միայն տպագիր տարբերակով: Գիրքը անվճար ստանալու համար կապվեք մեզ հետ: