Ժամանակահատված: 1 դեկտեմբեր 2023 — 31 մարտ 2024
Դոնոր կազմակերպություն: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ փաստահավաք առաքելությանը, որը միտված է փաստագրելու Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները՝ Ադրբեջանի կողմից իրականացված 10-ամսյա շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ի հարձակման ընթացքում։
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը կհավաքագրի և կվերլուծի հանրային հասանելի աղբյուրներից ստացվող տվյալներ՝ ներառյալ սոցիալական մեդիայի հարթակները, լրատվական հրապարակումները, պաշտոնական հայտարարությունները և այլ բաց աղբյուրներ։
Ծրագրի շրջանակում իրականացվելու է նաև հավաքագրված տվյալների ստուգում և վավերացում։ Այդ գործընթացը ենթադրում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության մանրակրկիտ համադրում և խաչաձև ստուգում՝ դրա ճշգրտությունն ու հավաստիությունը ապահովելու նպատակով։

