Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման հաջորդ փուլը

Ժամանակահատված — 1 ապրիլ 2026 — 31 հուլիս 2028

Դոնոր կազմակերպություն — Եվրոպական միություն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Իրականացնող կազմակերպություն — Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ծրագրի նպատակնէ զարգացնել հայաստանյան մեդիայի կարողություններն ու դիմակայունությունը՝ նպաստելով, որ լրատվամիջոցները հանդես գան որպես հանրության համար վստահելի, անկախ և ազդեցիկ դերակատարներ։

Ծրագրի շրջանակում լրատվամիջոցներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն և կարողությունների զարգացման հնարավորություններ, ներառյալ՝ թվային անվտանգության և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու դասընթացներ: Մեդիայի սպառման ուսումնասիրությունների արդյունքների և իրավական պաշտպանության մեխանիզմների կիրառումը կհզորացնի լրագրողների կարողությունները՝ ստեղծելու փաստերի վրա հիմնված, վերլուծական և հետաքննական բարձրորակ բովանդակություն։

Ծրագիրը կնպաստի անկախ մեդիայի բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ աջակցելով օրենսդրական բարեփոխումներին և էթիկական ինքնակարգավորման մեխանիզմների ներդրմանը։ Միաժամանակ, մեդիագրագիտության խթանման միջոցով ծրագիրը կօգնի լսարանին տարբերել վստահելի աղբյուրները մանիպուլյացիաներից և կողմնորոշվել բևեռացված տեղեկատվական միջավայրում։

Discover More Projects