Ժամանակահատված: 1 մարտ 2026 — 30 հունիս 2026
Դոնոր կազմակերպություն: Canal France International (CFI)
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների նկատմամբ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում։ Այդ նպատակով ծրագիրը մշտապես կվերհանի և կդիտարկի ապատեղեկատվական հիմնական թեմաները՝ կապված ընտրությունների, խաղաղության և անվտանգության, արտաքին քաղաքականության և ժողովրդավարական ինստիտուտների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են դրանք տարածվում և ինչ ազդեցություն ունեն։ Աջակցել մեդիա կազմակերպություններին և այլ կարևոր դերակատարներին՝ ավելի լավ հասկանալու այդ տեղեկատվական գործընթացները և ճիշտ արձագանքելու դրանց։ Այդ նպատակով պարբերաբար կպատրաստվեն փաստերի վրա հիմնված վերլուծական նյութեր, կիրականացվի համագործակցություն լրագրողների և փաստերի ստուգմամբ զբաղվող մասնագետների հետ։

