Տեղահանված հայերի դիմակայունությունը ապատեղեկատվության նկատմամբ նախընտրական համատեքստում

Ժամանակահատված — 15 ապրիլ 2026 -15 հոկտեմբեր 2026

Դոնոր կազմակերպություն — «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ, հայաստանյան ներկայացուցչություն

Իրականացնող կազմակերպություն — Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ծրագրի նպատակն է 2026 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամրապնդել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի դիմակայունությունը ապատեղեկատվության, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (ՕՏՄՄ) հանդեպ, ինչպես նաև խթանել նրանց խնդիրների պատասխանատու, էթիկական և կոնֆլիկտների նկատմամբ զգայուն մեդիա լուսաբանումը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է

  • բացահայտել և վերլուծել տեղահանված համայնքներին թիրախավորող ապատեղեկատվական նարատիվները,
  • բարձրացնել համայնքային առաջնորդների և ակտիվիստների մեդիագրագիտության ու շահերի պաշտպանության հմտությունները,
  • աջակցել լրագրողներին խոցելի խմբերի պատասխանատու լուսաբանման հարցում
  • խթանել համայնքների, մեդիայի և ՔՀԿ-ների միջև կառուցողական երկխոսությունը։

Ծրագրի արդյունքում կպատրաստվի վերլուծական զեկույց ՕՏՄՄ-ի դրսևորումների և նարատիվային ռիսկերի վերաբերյալ, կվերապատրաստվեն համայնքային ներկայացուցիչներ և լրագրողներ, կստեղծվեն համատեղ մեդիա արտադրանքներ, և կկազմակերպվի քաղաքականության երկխոսություն՝ մանիպուլյատիվ նարատիվներից պաշտպանության առաջարկությունների շուրջ։

Ծրագիրը կիրականացվի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Discover More Projects