Ժամանակահատված: 15 նոյեմբեր 2023 — 14 նոյեմբեր 2024
Դոնոր կազմակերպություն: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID), Internews in Armenia
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի մեդիա միջավայրի պաշտպանվածությունը՝ զարգացնելով թվային անվտանգության կարողությունները։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- իրականացնել ՏՏ համապարփակ աուդիտ վեց լրատվամիջոցներում և հետագայում տրամադրել աջակցություն՝ նրանց թվային անվտանգության միջոցառումները բարելավելու համար,
- տրամադրել միջադեպերի արձագանքման աջակցություն 30 լրատվամիջոցների և լրագրողների՝ թվային անվտանգության միջադեպերի ազդեցությունը նվազեցնելու նպատակով,
- ապահովել ենթակառուցվածքային աջակցություն վեց լրատվամիջոցների՝ նրանց թվային անվտանգության համակարգերը ամրապնդելու համար,
- կազմակերպել թվային անվտանգության դասընթացներ առնվազն 30 լրագրողների, լրագրության ուսանողների և մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար՝ նրանց ապահովելով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ իրենց առցանց գործունեությունը պաշտպանելու նպատակով,
- հրապարակել թվային անվտանգության վերաբերյալ ահազանգեր, ուղեցույցներ, բլոգային նյութեր և սպառնալիքների մասին զեկույցներ՝ նպաստելով Հայաստանի մեդիայի և լայն հանրության շրջանում թվային անվտանգության իրազեկության բարձրացմանը,
- ստեղծել Հայկական մեդիայի թվային դեսպանի ինստիտուտը, որի նպատակն է խթանել համագործակցությունը հայկական լրատվամիջոցների և համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների՝ Facebook, Google, Microsoft և այլ հարթակների միջև։

