Մեծամասնություն կամ պատերազմ․ ընտրական նոր սպառնալիք. շաբաթվա տեղեկատվական պատկերը (մարտի 23-31) 

Պատերազմն արդեն նախընտրական սպառնալիք է․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններն այլևս չի ներկայացնում որպես քաղաքական մրցակցություն, այլ՝ գոյատևման հարց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով իր 7 տարվա փորձին, ուղղակիորեն հայտարարել է, որ սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում «սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի»։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ ավելացրել է, որ «օլիգարխների առաջարկած ուղին» անխուսափելիորեն տանելու է դեպի…

Լարվածություն, որը վաղուց էր կուտակվել․ շաբաթվա տեղեկատվական պատկերը (մարտի 16-22)

Կոշտ վիճաբանություն, ապա հերքում, հետո՝ ներողություն․ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև Երևանի մետրոյում մի քանի րոպե տևած խոսակցությունը վեր հանեց երկրում տարիներ շարունակ կուտակված լարվածությունը։ Մարտի 22-ին վարչապետն իր թիմակիցների հետ Երևանի մետրոյում բաժանում էր Հայաստանի քարտեզով կրծքանշաններ։ Երբ նա փորձեց դրանցից մեկը նվիրել մի երեխայի, միջամտեց երեխայի մայրը՝ հրաժարվելով վերցնել և խնդրելով չխանգարել…

Գիրք և արտաքին քաղաքականություն․ շաբաթվա տեղեկատվական պատկերը (մարտի 9-15)

Նվեր, հրաժարական և մի քանի օր շարունակվող քննարկումներ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին արցախյան հիմնահարցին վերաբերող գիրք նվիրելու պատճառով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատվեց աշխատանքից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Ղարաբաղյան շարժում չկա․․․։ Էն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք ա ազատվի աշխատանքից։ Այսինքն մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ…

Կարկանդակի շուրջ սոցցանցային աղմուկը և ընտրությունները․ շաբաթվա տեղեկատվական պատկերը (մարտի 1-8)

Փետրվարի վերջին օրվա նախաճաշը՝ կարկանդակով, իսկ մարտի 1-ին՝ եգիպտացորենով։ 16 վայրկյան տևողությամբ տեսանյութերը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկուսակցական քարոզարշավի ընթացքում ավտոբուսում նախաճաշում են, արագ վերածվեցին սոցիալական ցանցերի ամենաքննարկվող քաղաքական թեմաներից մեկի՝ դառնալով առիթ իշխանությունների վարքագիծը գնահատելու, քննադատելու և ծաղրելու համար։ Տեսանյութերը ստեղծվել և տարածվում էին այն ժամանակ, երբ լրահոսում ակտիվորեն…

Անձնական կյանքը քաղաքական օրակարգում, ընտրությունները՝ ֆոնին. փետրվարի վերջին շաբաթը Հայաստանում (փետրվարի 23-28)

Խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս։ Այն պահին, երբ քաղաքական դաշտում պետք է քննարկվեր ընտրական մրցակցությունը, տեղեկատվական օրակարգը մտավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնության ավարտի մասին լուրը։ Թեման արագ դուրս եկավ անձնական կյանքի շրջանակից և դարձավ քաղաքական մեկնաբանությունների առարկա։ Սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ ու ենթադրություններ՝ ներռվելով մրցակիցների քննադատության և վարկաբեկման…

Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Փաշինյան-Ալիև հանդիպումը և Աջափնյակում կրակոցները՝ մեկ շաբաթ Հայաստանի տեղեկատվական դաշտում (փետրվարի 16-22)

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ձերբակալեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ավելի քան երկու տարի անց (2026 թվականի փետրվարի 17-ին) 57-ամյա գործարարը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Նրան մեղավոր ճանաչեցին Ադրբեջանի դեմ պատերազմի և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Դատավճիռն արագ դարձավ ներքաղաքական քննարկումների գլխավոր թեմա։ Այն մեկնաբանվում էր որպես Հայաստանի արտաքին քաղաքականության, բանակցային դիրքերի և խաղաղության գործընթացի…

TRIPP-ից մինչեւ Էջմիածին․ շաբաթվա տեղեկատվական պատկերը (փետրվարի 9-15)

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելեց Հայաստան, պաշտպանության նախարարը ցուցադրեց նոր ամրությունները, իսկ ՀՀ դատախազությունը  քրեական հետապնդում հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։  Փետրվարի 9-15-ն ընկած շաբաթը տեղեկատվական դաշտը ձևավորվեց հենց այս իրադարձությունների շուրջ՝ վերածվելով փոխկապակցված նարատիվների շղթայի։ Մրցակիցների վարկաբեկում Սոցիալական մեդիա հարթակներում շաբաթն սկսվեց Վենսի հայտարարության քննարկմամբ։ Խոսքը վերաբերում էր Հայաստանին առաջարկվող 9 միլիարդ դոլարի…

Մրցակիցների վարկաբեկում եւ ուղղորդված արշավներ․ շաբաթվա տեղեկատվական պատկերը (փետրվարի 1-8)

Հունվարի 31-ի ուշ երեկոյան սոցիալական մեդիա հարթակների հայալեզու տիրույթը ողողվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի մասնակցությամբ փոդքասթի սկանդալային հատվածով։ Արտահայտությունը, թե «ուժեղ Հայաստանում չի լինելու անբավարարված կին», իրական առիթ դարձավ մրցակից քաղաքական ուժերի համար արշավ սկսել և վարկաբեկել նորաստեղծ կուսակցությանը, Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին։  Ժամերի ընթացքում կարճ տեսանյութն արդեն ամենուր…