20 Մայիսի, 2026

Դասընթացի հրավեր. Հիբրիդային դիմակայություն․ԱԲ, փաստերի ստուգում և թվային անվտանգություն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը` Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ Սյունիքի մարզի ՔՀԿ ներկայացուցիչների համար կազմակերպում է «Հիբրիդային դիմակայություն․ԱԲ, փաստերի ստուգում և թվային անվտանգություն» թեմայով երկու մասից բաղկացած դասընթաց, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝

  • ժամանակակից տեղեկատվական միջավայրում տարածվող ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների (FIMI) առանձնահատկություններին, ԲՏԻ կողմից իրականացվող մշտադիտարկման զեկույցներին, քննադատական մեդիագրագիտության հարցադրումներին,
  • արհեստական բանականությամբ գեներացված բովանդակության նույնականացման, ինչպես նաև փաստերի ստուգման գործիքներին,
  • թվային և արհեստական բանականության անվտանգության հարցերին (հաշիվների, տվյալների պաշտպանություն, ֆիշինգային հարձակումներ) հատկապես ընտրական ժամանակահատվածում բարձրացող ռիսկերի համատեքստում

Դասընթացը նպատակ ունի.

  • աջակցել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, ՔՀԿ-ների ներկայացուցիչներին՝ ավելի արդյունավետ արձագանքել ընտրություններին ուղեկցող տեղեկատվական մարտահրավերներին,
  • ուժեղացնել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, ՔՀԿ-ների ներկայացուցիչների կարողությունները՝ կանխելու, բացահայտելու և արձագանքելու ապատեղեկատվությանը և թվային սպառնալիքներին։

Միջոցառման մասնակցությունը

Դասընթացը կանցկացվի՝

Օր՝ մայիսի 30, 2026 թ.

Վայր՝ Ք․ Գորիս

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև մայիսի 27-ը։

Գրանցման հղում՝ https://forms.gle/BgLUv7eBdJ1WfiDC7

Մասնակցության վայրի և օրակարգի վերաբերյալ կտեղեկացվեն գրանցված մասնակիցները։

Related Articles