Ս.թ. հուլիսի 19-20-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը Երևանում անցկացրեց թվային անվտանգության ռիսկերը բացահայտելու, կառավարելու վերաբերյալ վերապատրաստում, որը վարեցին ոլորտի հայտնի մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը և Վարդան Արզումանյանը։
Վերապատրաստմանը մասնակցեցին «Իրավունքի զարգացման կենտրոն», Հայաստանում կանանց հիմնադրամ, Կանանց ռեսուրսային կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Հայ առաջադեմ երիտասարդություն, Հանրային լրագրության ակումբ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վերապատրաստումն անցկացվեց «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: