Լրագրողներին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու մեկօրյա դասընթացի, որը կօգնի բացահայտել արհեստական բանականության դարաշրջանում թվային անվտանգության նոր ռիսկերը և դրանք կառավարելու արդյունավետ մոտեցումները։
Մասնակիցները կծանոթանան՝
- արհեստական բանականության (ԱԲ) գործիքների անվտանգ օգտագործման սկզբունքներին և տվյալների արտահոսքից խուսափելու մեխանիզմներին,
- ժամանակակից տեղեկատվական և կիբեռսպառնալիքներին դիմակայելու գործնական մեթոդներին,
- հայաստանյան իրական դեպքերի վերլուծությանը, ռիսկերի գնահատմանը և արագ արձագանքման քայլերի մշակմանը։
Դասընթացը կանցկացվի՝
Օր՝ հուլիսի 24
Ժամ՝ 10:30–16:00
Վայր՝ ք. Երևան
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև հուլիսի 20-ը
Գրանցման հղում՝ https://forms.gle/NaQtbszVwKGx6tCj8
Մասնակցությունն անվճար է։ Անցկացման կոնկրետ վայրի և օրակարգի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվեն միայն գրանցված և ընտրված մասնակիցները:
Դասընթացն իրականացվում է «Պաշտպանելով Հայաստանի ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի միջոցով։


