Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը (ARF) համագործակցելով Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (MDI) և ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետ, հրավիրում է ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցելու կարողությունների հզորացման և moderAItor գործիքի ներկայացման մեկօրյա միջոցառման։
Միջոցառումն իրականացվում է «Հայաստանում կանանց թիրախավորող ատելության խոսքի հայտնաբերում և հակազդում» Ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել մեդիայի և առցանց միջավայրի բարեվարքության ամրապնդմանը և թվային անվտանգ միջավայրի ձևավորմանը։
Միջոցառմանը կներկայացվեն Ծրագրի շրջանակում մշակված էթիկական և տեխնոլոգիական լուծումները։
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Մեկնաբանությունների մոդերացիայի խմբագրական քաղաքականությանը, որը սահմանում է էթիկական ուղեցույցներ առցանց հարթակներում խնդրահարույց բովանդակության կառավարման համար։ Այս քաղաքականությունը մեդիայի ինքնակարգավորմանն ուղղված մեր համատեղ ջանքերի արդյունքն է։ Քաղաքականության գործնական կիրառությունը կներկայացվի moderAItor ԱԲ գործիքի միջոցով, որը թույլ է տալիս ավտոմատացված և թափանցիկ եղանակով նույնականացնել ու զտել ատելության խոսքը՝ նպաստելով պատասխանատու մեդիա միջավայրի ձևավորմանը։
Ծրագրի շրջանակում մեդիա կազմակերպություններին և քաղհասարակության դերակատարներին հնարավորություն է տրվելու անվճար օգտվել moderAItor-ից՝ մոդերացիոն բարդ գործընթացները պատվիրակելով հայատառ, կյուրեղագիր և լատինատառ հայերենով մոդերացիա իրականացնող այս գործիքին։
Հատուկ անդրադարձ կկատարվի գենդերային հավասարության խնդիրներին և թվային տիրույթում կանանց թիրախավորող ատելության խոսքի առանձնահատկություններին։ Դասընթացի կարևոր բաղադրիչներից է Եվրոպական միության կարգավորումների և լավագույն փորձի ներկայացումը, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա ավելի արդյունավետ հավասարակշռել խոսքի ազատության իրավունքը և խմբագրական պատասխանատվությունը։
Միջոցառման մասնակցությունը
Դասընթացները կանցկացվեն՝
- 07․04․2026 – միայն մեդիա կազմակերպությունների ներկայացուցչիների համար
- 10․04․2026 – միայն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար
Մասնակիցների քանակը սահմանափակ է, ինչով պայմանավորված ոչ բոլոր գրանցվածները կստանան միջոցառմանը մասնակցելու հնարավորություն։ Ծրագրի հաջորդ գործողությամբ վերջիններս նույնպես կհրավիրվեն ներկայացմանը։
Վայրը՝ Ք․ Երևան
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև [01․04․2026]։
Գրանցման հղում՝ https://forms.gle/ZS3RmzUte8f73UjM7
* Մարզային գործընկերների տեղափոխման ծախսերը հոգում է ԲՀՀԻ հիմնադրամը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):


