ՀԱՄԱՏԵՔՍՏ
Առցանց ատելության խոսքը և բռնության քարոզը շարունակում են լինել օրհասական խնդիրներ, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն իր ավելի վաղ իրականացրած հետազոտությամբ բացահայտել էր մի շարք օրինաչափություններ և խնդիրներ առցանց համայնքներում (մեկնաբանություններում) ատելության հրահրման ու տարածման առումով և ձևակերպել էր առաջարկություններ (այդ թվում նաև ՏՏ լուծումներ), որոնք կարող են բարելավել էթիկական վարքագծի խրախուսման ու առցանց համակեցության վիճակը։
2025-2026 թվականներին ԲՀՀԻ հիմնադրամը հանձնառեց և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ մշակեց Հայաստանում առաջին առցանց ատելության խոսքի և վիրավորանքի մոդերացիայի արհեստական բանականությամբ օժտված moderAitor գործիքը։ Այնուհետև, համագործակցելով ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի (MEO) հետ մշակեց «Մեկնաբանությունների մոդերացիայի խմբագրական քաղաքականությունը», որը հանդիսանում է թվային նախաձեռնությանը փոխլրացնող գործիքակազմ։
Այժմ մենք վերադարձել ենք «moderAItor 2.0» նախաձեռնությամբ, որպեսզի աջակցենք Հայաստանում գործող և էթիկական հաղորդակցությունը խրախուսող լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և նախաձեռնությունենրին՝ հանուն առավել անվտանգ և ապահով առցանց միջավայրի ձևավորման։
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Այս նախագծի առանցքային նպատակն է Հայաստանում ձևավորել անվտանգ, ներառական և թունավոր բովանդակության հանդեպ «զրոյական հանդուրժողականություն» ենթադրող թվային միջավայր՝ զարգացնելով ալգորիթմական մոդերացիայի տեխնոլոգիաներն ու տվյալահեն մարդու իրավունքների ստանդարտները: Դրան հասնելու համար նախատեսվում է արդիականացնել moderAItor արհեստական բանականության գործիքը և 9 ամիս անվճար տրամադրել 15 լրատվամիջոցների ու քաղհասարակության կազմակերպությունների (որոնցից առնվազն 8-ը՝ մարզային)։ Սա թույլ կտա ռեսուրսատար ու արձագանքող մոդերացիայից անցնել ավտոմատացված ինքնակարգավորման՝ էապես նվազեցնելով ատելության խոսքն ու թվային հալածանքները հանրային էջերում, ինչպես նաև պաշտպանելով խոցելի խմբերին, լրագրողներին ու իրավապաշտպաններին:
Միևնույն ժամանակ, նախագիծն ապահովում է երկարաժամկետ համակարգային ազդեցություն՝ կրթության և քաղաքականության մշակման մակարդակներում: Երևանում և մարզերում անցկացվող ինտերակտիվ աշխատարանների միջոցով կվերապատրաստվեն ապագա լրագրողներ, իրավաբաններ ու հաղորդակցության մասնագետներ, իսկ հետազոտական կրթաթոշակների շնորհիվ moderAItor-ի տվյալները կվերածվեն ակադեմիական ուսումնասիրությունների: Հավաքագրված տվյալների հիման վրա կհրապարակվեն ամսական ու տարեկան զեկույցներ, կիրականացվի ավելի քան 300,000 օգտատեր ընդգրկող արշավ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ բուհերում կներդրվեն ատելության խոսքի դեմ ներքին քաղաքականություններ՝ ապահովելով ծրագրի կայունությունը դրա ավարտից հետո:
ԲԱՑ ԿԱՆՉ
«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը (ARF) և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը» (MDI) հայտարարում են բաց մրցույթ 15 շահառու կազմակերպությունների (շուրջ 6-8 անկախ լրատվամիջոց և 7-9 քաղաքացիական հասարակության կազմակերպություն) ընտրության համար։
Հաշվի առնելով առցանց ատելության խոսքի աճող ծավալները, թիրախային արշավներն ու դրանց հետևանքով ոլորտային աշխատակիցների հուզական այրումը՝ ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրված կազմակերպություններին 9 ամիս անվճար օգտվել moderAItor արհեստական բանականությամբ օժտված թարմացված գործիքից:
Ովքե՞ր կարող են դիմել
Դիմել կարող են ակտիվ առցանց ներկայություն ունեցող այն կազմակերպությունները, որոնք պատրաստակամ են ԱԲ գործիքը ներդնել իրենց ամենօրյա աշխատանքային գործընթացներում։
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ)՝
- Նախապատվությունը կտրվի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև առցանց թիրախավորման բարձր ռիսկի տակ գտնվող խմբերի հետ աշխատող կազմակերպություններին (կանայք, ԼԳԲՏՔ+ անձինք, տեղահանվածներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ազգային փոքրամասնություններ):
- Անկախ լրատվամիջոցներ՝
- Նախապատվությունը կտրվի մարզային և հանրային շահեր ներկայացնող մեդիաներին, հատկապես՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման Նախաձեռնության անդամներին կամ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կանոնագրին հետևող լրատվամիջոցներին:
Աշխարհագրական ծածկույթ. 15 կազմակերպություններից առնվազն 8-ը (և ՔՀԿ-ների առնվազն կեսը) լինելու են Երևանից դուրս կամ ունենալու են ակտիվ մարզային գործունեություն:
Ի՞նչ նոր հնարավորություններ է առաջարկում moderAItor-ը
Ընտրված կազմակերպությունները ստանալու են դրամաշնորհային աջակցությամբ լիովին անվճար հասանելիություն moderAItor-ի թարմացված ԱԲ էկոհամակարգին, որն ընդգրկում է.
- Մուլտիմեդիա վերլուծություն. ատելության խոսքի և թունավոր բովանդակության ավտոմատ ճանաչում ոչ միայն տեքստում, այլև նկարներում, մեմերում և տեսանյութերի ֆոնային պատկերներում (thumbnails):
- Պաշտպանություն կազմակերպված հարձակումներից (Brigading). գործիքը իրական ժամանակում նույնականացնում է համակարգված բոտային/օգտատերերի հարձակումները և ակնթարթային ծանուցմամբ պաշտպանում էջը։
- Իրական սպառնալիքների վաղ ծանուցում. համակարգն առանձնացնում է սովորական վիրավորանքները իրական բռնության սպառնալիքներից (Credible Threat Escalation)՝ ապահովելով անհապաղ արձագանք:
- Թիրախային օգտատերերի (Offender) պրոֆիլավորում. կրկնվող խախտողների պատմության վերլուծություն, ավտոմատ պատասխանների (auto-replies) և զանգվածային գործողությունների (bulk actions) հնարավորություն:
- Բազմաօգտատեր (Multi-user) աշխատանքային տիրույթ. բազմաօգտատեր ենթակառուցվածք, որը թույլ է տալիս թիմի տարբեր անդամներին կամ կազմակերպություններին համատեղ կառավարել ալիքները:
- Ինտեգրումներ և հարմարավետություն. Slack և Telegram ծանուցումներ, ճկուն աշխատանքային տիրույթներ, Dark Mode և ADA մատչելիության ստանդարտներ (տեսողական կամ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար):
- Խմբագրական քաղաքականություն և վերապատրաստում. մասնագիտական խորհրդատվություն «Մեկնաբանությունների մոդերացիայի քաղաքականության» մշակման համար և տեխնիկական աջակցություն ամբողջ 9 ամիսների ընթացքում:
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
- Վերջնաժամկետ՝ 2026 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:
- Ինչպես դիմել՝ Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել առցանց հայտադիմումը։
———–
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR): Ներկայացված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականությանկամ ՊԽԼԻ – ի տեսակետների հետ։


