Մեկնաբանությունների մոդերացիայի խմբագրական քաղաքականություն և եռակողմ գործընկերություն. ատելության խոսքի հակազդման նոր մեխանիզմներ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (MDI), «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը (ARF) և ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրագրվում են «Մեկնաբանությունների մոդերացիայի խմբագրական քաղաքականության» կիրառման և moderAItor գործիքի ներդրման շուրջ համատեղ ջանքերը։ Այս գործընկերությունը ձևավորվել է «Հայաստանում կանանց թիրախավորող ատելության խոսքի հայտնաբերում և հակազդում» ծրագրի շրջանակում։

«Մեկնաբանությունների մոդերացիայի խմբագրական քաղաքականությունը» լրատվամիջոցներին տրամադրում է հստակ սկզբունքներ և գործնական մեխանիզմներ՝ օգտատերերի կողմից գեներացվող բովանդակությունը կառավարելու համար՝ թույլ տալով պաշտպանել խոսքի ազատության իրավունքը՝ միաժամանակ կանխելով վիրավորական ու թիրախավորող նյութերի տարածումը։

Քաղաքականության մեջ ամրագրված սկզբունքների իրականացման գործում առանցքային դեր ունի moderAItor գործիքը, որն թույլ է տալիս խմբագրություններին ավտոմատացված կերպով նույնականացնել և զտել վտանգավոր բովանդակությունը՝ ապահովելով թափանցիկության և օբյեկտիվության բարձր չափանիշներ։ Տեխնոլոգիական այս լուծումը քաղաքականության գործնական մարմնավորումն է, որը մոդերացիայի գործընթացը դարձնում է ավելի արագ և վստահելի՝ նվազագույնի հասցնելով սուբյեկտիվ գործոնը և նպաստելով թվային անվտանգությանը։

Հուշագիրը՝ այստեղ
Քաղաքականությունը՝ այստեղ

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):

Scroll to top