Հայաստանի 2026թ. խորհրդարանական ընտրությունների պաշտպանությունը. արագ արձագանքում իրական ժամանակում փաստերի ստուգման և թվային անվտանգության աջակցության միջոցով

Ժամանակահատված:1 դեկտեմբեր 2025 — 31 օգոստոս 2026

Դոնոր կազմակերպություն: Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամ (EED)

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ծրագրի նպատակն է ստեղծել կայուն ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա Հայաստանին համակարգված կերպով հակազդել ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին 2026թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ և երկարաժամկետ հեռանկարում: Ակնկալվող փոփոխությունը հատվածական, արձագանքողական ջանքերից անցումն է դեպի պրոֆեսիոնալ, կենտրոնացված համակարգի, որն ապահովում է փաստերի վրա հիմնված բովանդակության ավելի արագ և արդյունավետ տարածումը, քան մանիպուլյատիվ բովանդակությունը: Միևնույն ժամանակ, ՔՀԿ-ները, լրատվամիջոցները և ակտիվիստները կզինվեն թվային անվտանգության և ճգնաժամային պլանավորման հուսալի գործիքներով, ինչը թույլ կտա նրանց գործել անխափան:

Ծրագիրը կտրամադրի.

1) Արհեստական բանականությամբ աշխատող փաստերի ստուգման կենտրոն՝ վերապատրաստված թիմով, արագ ստուգման գործիքներով և միկրո-ինֆլյուենսերների միջոցով իրականացվող իրազեկմամբ,

2) Կիբեռանվտանգության աջակցության համակարգ, որն առաջարկում է ռիսկերի գնահատում, անհատականացված դասընթացներ, անվտանգ հաղորդակցություն և շտապ տեխնիկական օգնություն:

Discover More Projects