Ժամանակահատված: 1 դեկտեմբեր 2025 — 31 օգոստոս 2026
Դոնոր կազմակերպություն: Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամ (EED)
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ համակարգ, որը հնարավորություն կտա համակարգված կերպով հակազդել ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին՝ ինչպես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Ծրագիրը միտված է անցում կատարել մասնատված և հիմնականում արձագանքող մոտեցումներից դեպի պրոֆեսիոնալ, կենտրոնացված համակարգ, որը կապահովի փաստահեն տեղեկատվության ավելի արագ և արդյունավետ ստեղծում ու տարածում՝ գերազանցելով մանիպուլյատիվ բովանդակության տարածման տեմպերը։ Միևնույն ժամանակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մեդիան և ակտիվիստները կհամալրվեն թվային անվտանգության և ռիսկերի կառավարման գործիքներով ու մեթոդներով, որոնք թույլ կտան գործել առանց խափանումների և ճնշումների։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝
1․ Ձևավորել կիբեռանվտանգության աջակցության համակարգ, որը կներառի ռիսկերի գնահատում, նպատակային վերապատրաստումներ, անվտանգ հաղորդակցման գործիքներ և արտակարգ տեխնիկական աջակցություն։
2․Ստեղծել արհեստական բանականության գործիքների վրա հիմնված փաստերի ստուգման հարթակ՝ մասնագիտացված թիմով, արագ ստուգման գործիքներով և արդյունքների տարածմամբ։

