SHIELD EaP․Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ արդյունավետ արձագանքներ Արևելյան գործընկերության երկրներում

Ժամանակահատված — 1 հունիսի 2026 — 31 դեկտեմբեր 2026

Դոնոր կազմակերպություն — Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (German Federal Foreign Office)

Կոնսորցիումի ղեկավար Արամինտա gUG (Գերմանիա)

Իրականացնող կազմակերպություն — Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Նախաձեռնության նպատակն է ուժեղացնել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտություններին (FIMI) դիմակայելու տարածաշրջանային կարողությունները՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ՔՀԿ-ների միջև ձևավորելով համակարգման գործուն մեխանիզմ։

Ծրագրի շրջանակում ստեղծված ցանցը կիրականացնի տեղեկատվական սպառնալիքների մշտադիտարկում և համատեղ հակազդում։ Մասնավորապես, կմշակվի միասնական մեթոդաբանական շրջանակ և վերլուծական զեկույց, ինչպես նաև կիրականացվի շահերի պաշտպանություն (advocacy) եվրոպական որոշ մայրաքաղաքներում։

Այս համագործակցության արդյունքում ծրագիրը կնպաստի, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտություններին ուղղված եվրոպական արձագանքները դառնան առավել նպատակային, փաստահեն և արդյունավետ՝ հիմնված բավարար ռեսուրսների ու միասնական մեթոդաբանական մոտեցումների վրա։ Միևնույն ժամանակ, այն կհզորացնի տեղական ՔՀԿ-ների կարողություններն ու ազդեցությունը՝ նրանց վերածելով քաղաքականությունների մշակման և շահերի պաշտպանության գործընթացների առավել ակտիվ ու վստահելի դերակատարների:

Discover More Projects