Հայաստանի 2026թ. խորհրդարանական ընտրությունների պաշտպանությունը. արագ արձագանքում իրական ժամանակում փաստերի ստուգման և թվային անվտանգության աջակցության միջոցով

Ժամանակահատված: 1 դեկտեմբեր 2025 — 31 օգոստոս 2026

Դոնոր կազմակերպություն: Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամ (EED)

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ծրագրի նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ համակարգ, որը հնարավորություն կտա համակարգված կերպով հակազդել ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին՝ ինչպես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

Ծրագիրը միտված է անցում կատարել մասնատված և հիմնականում արձագանքող մոտեցումներից դեպի պրոֆեսիոնալ, կենտրոնացված համակարգ, որը կապահովի փաստահեն տեղեկատվության ավելի արագ և արդյունավետ ստեղծում ու տարածում՝ գերազանցելով մանիպուլյատիվ բովանդակության տարածման տեմպերը։ Միևնույն ժամանակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մեդիան և ակտիվիստները կհամալրվեն թվային անվտանգության և ռիսկերի կառավարման գործիքներով ու մեթոդներով, որոնք թույլ կտան գործել առանց խափանումների և ճնշումների։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

1․ Ձևավորել կիբեռանվտանգության աջակցության համակարգ, որը կներառի ռիսկերի գնահատում, նպատակային վերապատրաստումներ, անվտանգ հաղորդակցման գործիքներ և արտակարգ տեխնիկական աջակցություն։

2․Ստեղծել արհեստական բանականության գործիքների վրա հիմնված փաստերի ստուգման հարթակ՝ մասնագիտացված թիմով, արագ ստուգման գործիքներով և արդյունքների տարածմամբ։

Discover More Projects