Ժամանակահատված: 15 օգոստոս 2025 — 15 ապրիլ 2026
Դոնոր կազմակերպություն: Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն (CIPE)
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակն է ամրապնդել տվյալների մշակման և պաշտպանության ոլորտում ժողովրդավարական կառավարման մոտեցումները՝ իրականացնելով համապարփակ հետազոտություն, վերլուծություն և շահագրգիռ կողմերի ներգրավում տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային և ազգային մակարդակներում։
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- գնահատել տվյալների մշակման և պաշտպանության ներկայիս պրակտիկաները՝ թե՛ թվային, թե՛ ոչ թվային միջավայրերում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում,
- բացահայտել գործող քաղաքականությունների, կարգավորումների և դրանց կիրարկման մեխանիզմների բացերը, խնդիրներն ու զարգացման հնարավորությունները,
- մշակել կիրառելի առաջարկություններ և գործողությունների ճանապարհային քարտեզներ՝ տվյալների մշակման և պաշտպանության պրակտիկաների բարելավման համար՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին և ներառական թվային վերափոխման օրակարգին,
- բարձրացնել իրազեկվածությունը և խթանել քաղաքական բարեփոխումները՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ և արդյունքների նպատակային հաղորդմամբ տարբեր շահագրգիռ կողմերին։

