Ժամանակահատված: 15 նոյեմբեր 2024 — 15 նոյեմբեր 2025
Դոնոր կազմակերպություն: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID), Internews in Armenia
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան լրատվամիջոցների թվային անվտանգությունը, աջակցել անկախ լրագրությանը և նպաստել արդար ու բաց թվային միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև խթանել համացանցի ազատությունն ու թվային իրավունքները պաշտպանող օրենսդրական և քաղաքական նախաձեռնությունները։
ԲՏԻ ծրագրային բաղադրիչի նպատակներն ու խնդիրներն են՝
- ամրապնդել հայաստանյան մեդիա միջավայրի անվտանգությունը՝ զարգացնելով թվային պաշտպանության միջոցներն ու կարողությունները,
- զարգացնել ռազմավարական գործընկեր լրատվամիջոցների թվային անվտանգության ենթակառուցվածքները,
- ուժեղացնել ռազմավարական գործընկեր լրատվամիջոցների ինստիտուցիոնալ կարողությունները՝ նրանց համար մշակելով թվային անվտանգության, սոցիալական մեդիայի կառավարման և համայնքային մոդերացիայի քաղաքականություններ ու ուղեցույցներ,
- նվազեցնել թվային անվտանգության միջադեպերի ազդեցությունը լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքի վրա,
- մեդիա մասնագետներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ իրենց առցանց գործունեությունն ավելի անվտանգ կազմակերպելու համար,
- բարձրացնել իրազեկվածությունը թվային անվտանգության սպառնալիքների և լավագույն գործելակերպերի վերաբերյալ,
- իրականացնել ջատագովությանն ուղղված գործունեություն՝ հայաստանյան մեդիայի համար ավելի արդար, ազատ և անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը նպաստելու նպատակով,
- զարգացնել համագործակցությունը հայաստանյան լրատվամիջոցների և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների միջև,
- խթանել այնպիսի քաղաքականությունների և օրենսդրական նախաձեռնությունների զարգացումը, որոնք պաշտպանում են համացանցի ազատությունն ու թվային իրավունքները։

