CYBERHUB-AM. Կիբեռսպառնալիքների հետազոտման լաբորատորիա հայաստանյան քաղաքացիական հասարակության համար

Ժամանակահատված: 1 հունվար 2024 — 31 հուլիս 2025

Դոնոր կազմակերպություն: New Venture Fund

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Այս ծրագրի նպատակն է հզորացնել CyberHUB լաբորատորիայի կարողությունները, որը մասնագիտացված է Հայաստանի քաղաքացիական հասարակության թվային անվտանգության հետազոտությունների ոլորտում: 

Ծրագրի առանցքային խնդիրն է բացահայտել և հասկանալ թվային անվտանգության այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնց բախվում են անհատները, կազմակերպությունները և հասարակությունը Հայաստանում։

Վերջնանպատակն է հզորացնել և կրթել թիրախային շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ կիբեռանվտանգության մասնագետներին, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին՝ արդյունավետորեն մեղմելու և հասցեագրելու բացահայտված սպառնալիքները: Համագործակցության, ամենամյա զեկույցների հրապարակման և համայնքային միջոցառումներին մասնակցության միջոցով ծրագիրը ձգտում է ստեղծել ավելի դիմակայուն և անվտանգ թվային միջավայր հայաստանյան քաղաքացիական հասարակության համար: 

Discover More Projects