Ժամանակահատված: 1 հունվար 2024 — 31 հուլիս 2025
Դոնոր կազմակերպություն: New Venture Fund
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Այս ծրագրի նպատակն է հզորացնել CyberHUB լաբորատորիայի կարողությունները, որը մասնագիտացված է Հայաստանի քաղաքացիական հասարակության թվային անվտանգության հետազոտությունների ոլորտում:
Առաջնային խնդիրն է բացահայտել և հասկանալ թվային անվտանգության այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնց բախվում են անհատները, կազմակերպությունները և ավելի լայն համայնքը Հայաստանում:
Իրականացնելով մանրակրկիտ հետազոտություն, վերլուծելով միջադեպերի տվյալները և կիսվելով սպառնալիքների ցուցիչներով՝ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունն ու գիտելիքները այս սպառնալիքների մասին:
Վերջնական նպատակն է հզորացնել և կրթել թիրախային շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ կիբեռանվտանգության մասնագետներին, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին՝ արդյունավետորեն մեղմելու և հասցեագրելու բացահայտված սպառնալիքները:
Համագործակցության, ամենամյա զեկույցների հրապարակման և համայնքային միջոցառումներին մասնակցության միջոցով ծրագիրը ձգտում է ստեղծել ավելի դիմակայուն և անվտանգ թվային միջավայր հայաստանյան քաղաքացիական հասարակության համար:

