«։Բուն» գիտամշակութային հիմնադրամն իր նոր՝ «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակում հայտարարում է բաց մրցույթ։
Մրցույթի պահանջն է՝ «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» խորագրով ընթանալիք քննարկումների շարքի համար զեկույցի պատրաստումը։
«Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» շարքի նպատակն է հասարակական կազմակեպությունների, լրատվամիջոցների, ակտիվիստների և հասարակության այլ ակտիվ խմբերի ներգրավմամբ քննարկումներ ծավալել Հայաստանում պոպուլիզմին ու պրոպագանդային առնչվող թեմաների շուրջ՝ անդրադառնալով դրանց տարաբնույթ դրսևորումներին։
Քննարկումների շարքը տեսագրվելու և տեղադրվելու է http://boon.am/կայքում:
Զեկույցների համար նախատեսված է հոնորար՝ 96.000 դրամ (հարկերը ներառյալ):
Ծրագրի մասին
«Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքը «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագրի մի մասն է:
Ծրագրի նպատակն է՝ հանրային կյանքում պոպուլիզմի և պրոպագանդայի նվազեցումը` հասարկության ակտիվ շերտերի տեղեկացվածության բարձրացման, պոպուլիզմի և պրոպագանդայի հանդեպ քննադատական հայացքի ձևավորման, ինչպես նաև, դրա դեմ պայքարի գործիքների ստեղծման միջոցով:
«Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագիրն իրականացվում է «։Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից` Black Sea Trust ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
Ովքե՞ր կարող են դիմել
«Պոպուլիզմն և պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարկումներին զեկույց ներկայացնելու համար կարող են դիմել հետազոտողներ, քաղաքական և հանրային տարբեր ոլորտների մասնագետներ ու փորձագետներ, որոնք հետաքրքրված են ներկայացնել իրենց հետազոտական դիտարկումները՝ հայաստանյան քաղաքական և հանրային կյանքում առկա պոպուլիզմի դրսևորումների վերաբերյալ:
Առաջարկվող թեմաներ
Ներկայացվելիք զեկույցների համար առաջարկում ենք հետևյալ թեմաները՝ որևէ կերպ չսահմանափակելով մասնակիցների կողմից այլ թեմաների ընտրությունը.
- Ռուսաստանի՝ որպես Հայաստանի հավերժական ու անփոխարինելի բարեկամի ներկայացում
- Թուրքիայի՝ որպես Հայաստանի հավերժական ու անփոխարինելի թշնամու ներկայացում
- Ղարաբաղյան հակամարտության շուրջ մանիպուլյացիա, այդ հանգամանքով պայմանավորված՝ ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության կարևոր հիմնահարցերի երկրորդայնացում
- Խաղաղության հաստատում և պատերազմի արհավիրքի վերացում
- Մշտապես ու բոլոր հարցերում միասնականության գերկարևորումը
- Աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, չքավորության վերացման, ծերերի, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի սոցիալական աջակցության շուրջ մանիպուլյացիա
- Պետական երամուտների կտրուկ ավելացման շուրջ (ՀՆԱ-ի, բյուջեի մուտքերի կտրուկ աճ) մանիպուլյացիա
- Արտագաղթի կանխման շուրջ մանիպուլյացիա
Ինչպե՞ս դիմել
Դիմումները կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 2017թ. օգոստոսի 20-ը: Դիմումի փաթեթում պետք է ներկայացնել զեկուցման վերնագիր, համառոտագիր, որը կպարունակի նաև ուսումնասիրության/վերլուծության մեթոդաբանությունը (մինչև 500 բառ) և ինքնակենսագրական (CV):
Կարևոր ամսաթվեր
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետ` 20 օգոստոսի 2017
- Դիմումների ընտրության արդյունքները` 15 սեպտեմբեր 2017
- «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարումների մեկնարկ՝ 20 սեպտեմբեր 2017: