Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության մասնագետները կարող են իրենց հայտերն ուղարկել ամերիկյան ֆինանսավորմամբ «Թվային հաղորդակցության ցանցին»:
Անցած տարվա ընթացքում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 18 երկրների մոտ 50 մասնագետներ մասնակցել են այս ծրագրին, ուսումնասիրել թվային տեղեկատվական տեխնոլոգիաների՝ էլեկտրոնային կառավարման, մասնավոր հատվածի, ՀԿ-ների, հասարակական շարժումների և ԶԼՄ-ների վրա ազդեցության ուղիները:
Ծրագրի շրջանավարտները միավորվել են թվային հաղորդակցության միջազգային ցանցում, որպեսզի ստեղծեն գաղափարներ, գործիքներ և ապրանքներ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և այլ կազմակերպությունների համար:
Մրցակցության արդյունքում 2017թ-ին ընտրվելու են 16 մասնակիցներ, որոնք այս մասնագիտական ծրագրի շրջանակներում հոկտեմբերին 18 օր են անցկացնելու Միացյալ Նահանգներում: Ընտրությունը կատարվելու է մասնագիտական որակների հիման վրա, ինչպես նաև ծրագրում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամության:
Ծրագրին կարող են մասնակցել ինչպես լրագրողական, այնպես էլ ձեռնարկատիրական փորձառությամբ հաղորդակցութան մասնագետները: Նրանք պետք է աշխատեն մեդիա և հաղորդակցության կազմակերպություններում, ՀԿ-ներում, սոցիալական շարժումներում կամ էլեկտրոնային կառավարման այլ ոլորտներում: Առաջնայնությունը տրվելու է այն մասնակիցներին, որոնք հետաքրքրված են զարգացնել իրենց արտադրանքն՝ օգտագործելով թվային հաղորդակցության նորագույն գործիքները:
Ծրագրի կայունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մասնակիցները կստեղծեն և կիրականացնեն անհատական ծրագրեր իրենց երկրներում:
Մասնակցության բոլոր ծախսերը հոգալու է կազմակերպությունը (ճանապարհորդություն, հյուրանոց, տրանսպորտ, մշակութային ակտիվություն, սնունդ):
Անհրաժեշտ պայմաններն են.
- Անգլերենի իմացություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Լայն և բազմազան լսարանին տեղեկատվության տարածման ունակություն
Դիմումները պետք է լրացնել անգլերենով, վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 29-ն է:
Ծրագրի մասին այլ մանրամասներին և օնլայն հայտին կարող եք ծանոթանալ այս հղումով: