Open post
Armenia -- Journalists pushed around while covering tycoon Gagik Tsarukian's departure from NSS, Yerevan, 16Jun2020

«Ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը»

Երեկ՝ հունիսի 16-ին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո դուրս է եկել տարածքում հավաքված իր աջակիցների մոտ, առաջացած հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանական գործողությունների հետևանքով տուժել են գործընթացը լուսաբանող լրագրողներից առնվազն 5-ը։ Մասնավորապես՝  վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը, «Yerkir.am»-ի թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը, «MegaNews.am» կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը։

Տուժած լրագրողների վկայությամբ, ստեղծված խառնաշփոթի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցները հայտնվել են ոստիկանական շուրջկալի մեջ, որից հետո նրանց վրա հարվածներ են տեղացել։ Անկախ նրանից, թե այդ գործողությունները նպատակաուղղված էին, թե պայմանավորված` անզգուշությամբ կամ անբավարար պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, արձանագրում ենք, որ ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ ծառայողական օբյեկտիվ քննություն իրականացնել` տվյալ միջադեպը ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության պայմաններում, կոչ ենք անում ԶԼՄ-ների ղեկավարներին՝ զերծ պահել իրենց աշխատակիցներին զանգվածային հավաքները լուսաբանելիս մարդկային կուտակումների կիզակետում գտնվելուց, իսկ դրա անհնարինության դեպքում տալ անվտանգությունը պահպանելու հստակ հրահանգներ։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
AI Data Processing

Հայտարարություն անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման վերաբերյալ

Ս․թ․ հունիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի և քաղաքացի Իզաբելլա Սարգսյանի թ․ 345-45 հարցմանը, պատասխանել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արագ բացահայտման նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծվել է «հայ կամավոր ծրագրավորողների կողմից»։ Մանրամասնելով, թե՝ «ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի», Սիսեռյանը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ հրապարակել։

Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի և ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի մարտի 30-ի համատեղ հայտարարությունում նշվում է․ «Թափանցիկությունը և վերլուծական տվյալների և AI համակարգերի «բացատրելիությունը», նախազգուշական մոտեցումը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը (այդ թվում՝ անոնիմիզացված տվյալների վերաանձնականացման ռիսկը), տվյալների որակյալ և նվազագույն ծավալով օգտագործումը, ինչպես նաև մարդկային վերահսկողությունը այն առանցքային դրույթներից են, որոնք պետք է հաշվի առնել COVID-19 դեմ պայքարում նորարական լուծումներ ստեղծելու հարցում»։

Ապրիլի 2-ին մի խումբ հայաստանյան հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում՝ պետական, թե մասնավոր, ինչպե՞ս է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:

Հարգելով «հայ կամավոր ծրագրավորողների»՝ անանուն մնալու ցանկությունը՝ հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում գործ ունենք հանրության շահերին առնչվող հարցի հետ, իսկ պատշաճ, ժամանակին և  լիարժեք տեղեկատվության բացակայությունը ստեղծում է ապատեղեկատվության և ենթադրությունների տարածման հնարավորություն։ Ուստի, իշխանություններին կոչ ենք անում․

—        հրապարակել  կամավորների անունները, նրանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված կողմերի պարտավորությունները և տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը;

—        սահմանել  տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման և կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմներ;

—        հանրությանը ամբողջական, հասանելի և հասկանալի տեղեկություն տրամադրել համակարգի գործարկման և տվյալների օգտագործման մանրամասների մասին և պարբերաբար տեղեկատվություն հրապարակել դրա կիրառման արդյունավետության մասին։

Իզաբելլա Սարգսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Լրագրողներ հանուն ապագայի

Սեդա Գրիգորյան, ռեժիսոր

Ռուբեն Մուրադյան, ՏՏ անվտանգության փորձագետ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Նինա Կարապետյանց, իրավապաշտպան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գևորգ Գիլանց, գրող, թարգմանիչ

Հայտարարությունը բաց է միանալու համար, ցանկացողները կարող են գրել [email protected] հասցեով։

Open post

Բազամակողմանի տեղեկատվության ինստիտուտը միացել է «Թվային օրակարգ» նախաձեռնությանը

Չնայած Հայաստանը, լինելով ԵԽ անդամ երկիր, ստորագրել ու վավերացրել է «Ավտոմատ համակարգերում մշակվող անձնական տվյալների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան և ընդունել է համապատասխան օրենք, ընդհանուր իրավիճակն այս ոլորտում մտավախություն է առաջացնում հայաստանյան իրավապաշտպանների շրջանում։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ միավորվել է «Թվային օրակարգ» նախաձեռնության շրջանակում:

«Թվային օրակարգ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունը նպատակ ունի մշակել ընդհանուր քաղաքական ուղեցույց և մասնակի օրենսդրական փոփոխություններ, որոնք իրագործելու դեպքում կերաշխավորվի հայաստանցիների թվային իրավունքների պաշտպանությունը և ազատությունների հնարավոր նվազագույն ծավալը։ Սակայն ՀԿ-ների փոքր խումբը չի կարող հաջողության հասնել առանց հասարակության լայն շերտերի աջակցության։ Նախաձեռնության մասնակիցներն աշխատում են իրազեկել հասարակությանը թվային բռնակառավարման վտանգների մասին ու ձեռք բերել հասարակության տարբեր շերտերի աջակցությունը դրա դեմ պայքարելու համար։

Նախաձեռնության մասնակիցները համոզված են, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի օգտվել համացանցից առանց բացահայտելու իր անձնը (անանուն), արգելել որևէ մեկի կողմից առանց իր համաձայնության համացանցում իր վարքի մասին տվյալների պահպանումը կամ հավաքագրումը։  Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակումը պետք է լինի թափանցիկ՝ պահպանելով տեղեկատվական անվտանգության հնարավոր բարձր չափանիշները, ինչն այսօր, ցավոք, տեղի չի ունենում։

Scroll to top