Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն

Ժամանակահատված: 1 ապրիլ 2024 — 31 մարտ 2027

Դոնոր կազմակերպություն: Եվրոպական միություն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Գործընկեր կազմակերպություն: Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (MIC), Երևանի մամուլի ակումբ (YPC), Միջազգային մեդիա աջակցություն (IMS)

Ծրագրի նպատակն է հզորացնել մեդիա կազմակերպությունների կարողությունները՝ ապահովելով նրանց առավել պրոֆեսիոնալ, անկախ և կայուն գործունեություն։ Այն նաև աջակցում է որակյալ բովանդակության ստեղծմանը։ Միաժամանակ ծրագիրը նպաստում է քաղաքացիական հասարակության, մեդիայի և պետական կառույցների ներգրավվածությանը մեդիա ոլորտի զարգացման և բարեփոխումների գործընթացում։

Ծրագիրը նպաստում է մեդիայի նկատմամբ հանրային վստահության աճին՝ ներդնելով ինքնակարգավորման արդյունավետ մեխանիզմներ, որոնք հիմնված են հստակ էթիկական սկզբունքների վրա՝ ներառյալ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ծրագիրը նաև ստեղծում է կարողությունների զարգացման հնարավորություններ լրագրողների և մեդիա կազմակերպությունների համար՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել նոր հմտություններ վերապատրաստումների միջոցով և կիրառել դրանք գործնականում՝ ստեղծելով և տարածելով հանրային նշանակության բովանդակություն։ Բացի այդ, ծրագիրը նպաստում է մեդիա կազմակերպությունների անվտանգ գործունեությանը՝ ուժեղացնելով նրանց թվային հարթակների պաշտպանությունը և աջակցելով աշխատակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը։

Discover More Projects