Ժամանակահատված: 1 հուլիս 2025 — 30 հունիս 2028
Դոնոր կազմակերպություն: New Venture Fund
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Առաջիկա երեք տարիների ընթացքում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (MDI) նպատակ ունի կենտրոնանալ CyberHUB-ի տեխնիկական և հետազոտական կարողությունների հզորացման, ինչպես նաև իրավական ջատագովության վրա՝ պայքարելու առևտրային լրտեսող ծրագրերի (spyware), հետապնդող ծրագրերի (stalkerware) և ապօրինի վերահսկողության դեմ: Սա ներառում է տուժածների հետ աշխատանքի փաստաթղթավորման բարելավում և օպտիմալացում, սարքերի հետազոտում, տվյալների և փորձագիտական ապացույցների մշակում, ինչպես նաև տուժածների ուղղորդում դեպի լրացուցիչ աջակցության ռեսուրսներ և դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություններ:
Մենք նաև մտադիր ենք ավելի շատ կենտրոնանալ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վրա CiviCERT ցանցի (որի անդամ է հանդիսանում MDI-ը) և թվային անվտանգության ավելի լայն համայնքի հետ: Ներկայումս մենք համագործակցում ենք Google-ի և Android-ի վնասակար ծրագրերի դեմ պայքարի թիմերի հետ և ձգտում ենք կապեր հաստատել սարքավորումներ արտադրող այլ ընկերությունների անվտանգության թիմերի հետ:
Բացի այդ, մենք աշխատում ենք նորահայտ սպառնալիքների լաբորատորիաների ցանցի ստեղծման ուղղությամբ այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են SocialTIC-ը, Share Foundation-ը, Digital Security Lab Ukraine-ը, JOSA-ն, Smex-ը, Digital Rights Foundation-ը, Resident NGO-ն, Secura.Team-ը և այլք:

