Ժամանակահատված: 1 հուլիս 2025 — 30 հունիս 2028
Դոնոր կազմակերպություն: New Venture Fund
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագիրը նպատակ ունի կենտրոնանալ CyberHUB-ի տեխնիկական և հետազոտական կարողությունների հզորացման, ինչպես նաև իրավական ջատագովության վրա՝ պայքարելու առևտրային լրտեսող ծրագրերի (spyware), հետապնդող ծրագրերի (stalkerware) և ապօրինի վերահսկողության դեմ: Սա ներառում է տուժածների հետ աշխատանքի փաստաթղթավորման բարելավում և օպտիմալացում, սարքերի հետազոտում, տվյալների և փորձագիտական ապացույցների մշակում, ինչպես նաև տուժածների ուղղորդում դեպի լրացուցիչ աջակցության ռեսուրսներ և դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություններ:
Միաժամանակ նախատեսվում է ակտիվացնել սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը CiviCERT ցանցի շրջանակում (որի անդամ է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը), ինչպես նաև թվային անվտանգության ավելի լայն մասնագիտական համայնքի հետ։ Ներկայումս մենք համագործակցում ենք Google-ի և Android-ի վնասաբեր ծրագրերի ուսումնասիրությամբ զբաղվող թիմերի հետ և նպատակ ունենք զարգացնել կապերը նաև այլ տեխնոլոգիական ընկերությունների և սարքարտադրողների անվտանգության թիմերի հետ։
Բացի այդ, մենք աշխատում ենք նոր ձևավորվող սպառնալիքների հետազոտական լաբորատորիաների ցանցի ստեղծման ուղղությամբ՝ համագործակցելով այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են SocialTIC-ը, Share Foundation-ը, Digital Security Lab Ukraine-ը, JOSA-ն, SMEX-ը, Digital Rights Foundation-ը, Resident NGO-ն, Secura.Team-ը և այլ կազմակերպություններ։

