
1. Ընդհանուր նկարագրություն
2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակը հուլիսին դարձել է ՕՏՄՄ արշավների հիմնական նյութը. մի կողմից՝ ԵՄ-ն հուլիսի 2-ին հայտարարեց հայկական արտահանման շուրջ 80%-ի մաքսազերծման և ֆինանսական աջակցության մասին, մյուս կողմից՝ Ռուսաստանը շարունակում է առևտրային սահմանափակումներ կիրառել մի շարք ապրանքատեսակների նկատմամբ։ Այս իրական տնտեսաքաղաքական վերադասավորումը դարձել է այն առանցքը, որի շուրջ կառուցվել են հուլիսյան նարատիվների մեծ մասը։ Հուլիսի 29-1ի DFRLab-ի, CivilNet-ի և Erebus-ի համատեղ հետաքննությունը փաստագրում է, որ Ռուսաստանին կապվող Storm-1516 ցանցը ընտրություններից առաջ գործարկել է առնվազն 45 համակարգված արշավ, որոնց հրապարակումների 91%-ը եղել է անգլերեն և միտված է եղել ձևավորելու Հայաստանի ու նրա իշխանության բացասական կերպարը հատկապես արտասահմանյան ու սփյուռքի լսարանների շրջանում։
Սույն հետազոտության մեթոդաբանական հիմքում ընկած է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ՕՏՄՄ ստանդարտը և DISARM (նախկին AMITT) մատրիցան, որոնք համակցված են Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (ԲՏԻ) մոտեցումներին և ադապտացված են ուսումնասիրված դեպքերի առանձնահատկություններին ։ Այս մոտեցումը թույլ է տալիս կենտրոնանալ ոչ թե զուտ բովանդակության, այլ տեղեկատվական հարձակումների կոնկրետ վարքագծի, տակտիկաների և տեխնիկական ընթացակարգերի (TTPs) վրա։
Առաջին կրկնվող օրինաչափությունը «վերջնական ընտրության» պարտադրումն է. Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որը պետք է անշրջելիորեն ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի միջև (12, 23)։ Այս շրջանակում բացակայում է քաղաքականության բազմավեկտորության հնարավորությունը. ցանկացած քայլ դեպի Արևմուտք մեկնաբանվում է4 որպես Ռուսաստանից հեռացում, իսկ Ռուսաստանի հետ շարունակվող տնտեսական կապերը՝ որպես թաքնված երկվություն: Հակադրության այս մոդելը թույլ է տալիս ցանկացած իրադարձություն մեկնաբանել որպես ապացույց նախապես ձևակերպված եզրակացության՝ անկախ իրական բովանդակությունից։
Նման հրապարակումների կրկնության հանգամանքը կարևոր է ոչ այնքան տեխնիկապես, որքան իմաստով․ կրկնությունն այստեղ փաստարկի փոխարինողն է։ Երբ նույն միտքը ընթերցողին հանդիպում է յոթ տեղում, այն դադարում է մեկի կարծիք լինելուց և ընկալվում է որպես ընդհանուր, արդեն հաստատված գիտելիք։
Երկրորդ օրինաչափությունը վերաբերում է տնտեսական վնասի ընտրովի մեկնաբանությունը։ Առևտրի իրական թվերն ու ինտեգրման գործընթացները քողարկվում են՝ շեշտը դնելով բացառապես կորուստների վրա. արտահանման 0,1%-անոց նվազումը ներկայացվում է5 որպես շրջադարձային կետ իսկ ծիրանի արտահանման նվազումն ու մեկ խմբաքանակի փչացումը՝ որպես ապացույց, որ եվրոպական ինտեգրումը «միրաժ» է, որի գինը վճարում է բնակչությունը (16, 27)։ Իրադարձային, երբեմն կարճաժամկետ միջադեպերն ընդհանրացվում են մինչև համակարգային ձախողման մակարդակ։
Երրորդ, առավել կայուն օրինաչափությունն այն է, որ բարդ աշխարհաքաղաքական և քաղաքական գործընթացները ներկայացվում են որպես առանձին պաշտոնյաների անձնական մեղքի հետևանք։ Քաղաքական վերլուծության փոխարեն ուշադրությունը կենտրոնացվում է կոնկրետ անձանց վրա․ Ալեն Սիմոնյանին վերագրվում են8 կոռուպցիոն մեղադրանքներ, Ռուբեն Ռուբինյանին՝ «գործակալական»9 գործունեություն, իսկ վարչապետը ներկայացվում է10 որպես ընտրությունները կեղծած և Ադրբեջանի շահերը սպասարկող ղեկավար։ Այս մոտեցումը բարդ քաղաքական գործընթացները պարզեցնում է՝ դրանք վերագրելով առանձին մարդկանց «դավաճանությանը» կամ «անկարողությանը»։
Նույն տրամաբանության մեջ, հաճախ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները վերագրվում են Արևմուտքին։ ԵՄ առաքելությունը ներկայացվում է11 որպես ազդեցության քողարկված գործիք, TRIPP միջանցքի նախագիծը՝ որպես Հայաստանի շահերը շրջանցող ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի համաձայնություն12, իսկ «հիբրիդային պատերազմի» հասկացությունն ամբողջությամբ շրջվում է13՝ իրական ագրեսոր ներկայացնելով ԵՄ-ին։ Այս տեխնիկան արժեքավոր է նրանով, որ նախապես չեզոքացնում է Արևմուտքի հնարավոր քննադատությունը Ռուսաստանի հասցեին։
Այս օրինաչափությունները միմյանց լրացնող տարրեր են մեկ ընդհանուր պատումի մեջ. Ռուսաստանը ներկայացվում է որպես միակ հուսալի պաշտպան, Արևմուտքը՝ քողարկված սպառնալիք, իսկ Հայաստանի իշխանությունը՝ կամ դավաճան, կամ Արևմուտքի, Ադրբեջանի ու Թուրքիայի կամքին ենթարկվող թույլ դերակատար։
Հաջորդ բաժինները ներկայացնում ենք որոշ դեպքերի մանրամասները։
ՄԱՍ 2. ՕՏՄՄ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Դեպք 1. TRIPP-ը որպես ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի գործարք և Հայաստանի ինքնիշխանության կորուստ
Տվյալների բազա՝ 21 ալիք, 84 գրառում, ~749 հազ. դիտում։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։
1. Համատեքստ
Հուլիսին ռուսալեզու Telegram-ալիքները TRIPP-ը դարձրին Հայաստանի ինքնիշխանության կորստի գլխավոր թեման։ Սկզբում շեշտադրվում էր իրավական կողմը՝ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը14, թե նախագիծը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ Սակայն ամսվա կեսին, համաձայնագրի մանրամասների հրապարակումից հետո, քննարկումները կտրուկ սրվեցին՝ վերածվելով «գաղտնի գործարքի» մասին պատմության։
Այս արշավը հենվում էր երեք հիմնական պնդման վրա․ TRIPP-ը ներկայացվում էր որպես «Զանգեզուրի միջանցք» և տարածքի հանձնում, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված փակ պայմանավորվածություն, ինչպես նաև ինքնիշխանության երկարաժամկետ կորուստ։ Ալիքները պարբերաբար պնդում էին, թե որոշումները կայացնում են Վաշինգտոնն ու Մոսկվան, իսկ Հայաստանը զրկված է սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից։
- Հիմնական նպատակ. արժեզրկել իշխանության՝ TRIPP-ը որպես ինքնիշխանության պաշտպանություն ներկայացնելու փորձերը։ Արշավը փորձում է արմատավորել այն պնդումը, որ արևմտյան ինտեգրումն անխուսափելիորեն նշանակում է երկրի «գաղութացում»՝ միաժամանակ Ռուսաստանը դարձնելով «ավելի ազնիվ» այլընտրանք։
- Վտանգավորության աստիճանը՝ բարձր. Տեղեկատվական արշավն իրականացվում է մի քանի ալիքով միաժամանակ՝ ապահովելով լայն ընդգրկում։ Իրական փաստաթղթի (շրջանակային համաձայնագիր) շուրջ դավադրապաշտական մեկնաբանություններ տարածելը մեծացնում է դրանց հանդեպ վստահությունը։
Թիրախային լսարան. Հայաստանի ռուսախոս ու ընդդիմադիր հատվածը, Սյունիքի բնակչությունը, Ռուսաստանի հայ համայնքը, ինչպես նաև ռուսաստանյան ներքին լսարանը, որին ներկայացվում է ԱՄՆ-ի ազդեցության աճը Հարավային Կովկասում։
2. Արշավի ազդակը և մեկնարկը
Առաջին ազդակը հուլիսի 1-ին ՀՀ ԱԳՆ հայտարարությունն15 էր, թե TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ նորմերով։ Փոխնախարարի խոսքերը16, թե «Ռուսաստանի հետ այս առումով խնդիրներ չկան», ալիքները դարձրին ծաղրի առարկա (օրինակ17՝ «հետաքրքիր է, Փաշինյանի եղբայր Ալիևն ու տեր Թրամփը տեղյա՞կ են»)։ Երկրորդ ու հիմնական ազդակը հուլիսի 16-ի կառավարության նիստն էր, որտեղ հաստատվեց TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը։ Նիստում18 հնչած թվերը՝ «ԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%, հողօգտագործման իրավունք՝ 49 տարով», դարձան արշավի գլխավոր փաստարկները։ Երրորդ ազդակը TRIPP+ հիմնադրամի ղեկավար, ռուսական ծագումով ամերիկացի գործարար Կոնստանտին Սոկոլովի նշանակումն էր, որը մատուցվեց 19որպես «ամերիկացիների կողմից ռուս ղեկավարի նշանակում»։ Այս իրադարձությունները միահյուսվեցին Ադրբեջանի նախագահի՝ TRIPP-ը «Զանգեզուրի միջանցք» անվանելու հայտարարության հետ՝ ներկայացվելով20 որպես պաշտոնական Երևանի քարոզչության ձախողում։
3. Դերակատարների էկոհամակարգ
- Մեկնակետի աղբյուրներ. ծավալուն վերլուծությունների հիմնական արտադրողը @caucasar-ն է, որի «Գաղութային մենեջեր․ ով է վերահսկելու ներդրումները Թրամփի երթուղում» նյութը21 դարձավ մյուս հրապարակումներիհենքը։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ( 122, 223, 324), տեսանյութերը սնուցում են ամբողջ թեզը։ Վերլուծական հիմնական ձևաչափը պահպանում է @tzitzak-ը՝ ԱՄՆ-Միջազգային քրեական դատարան առնչությունների քննարկումից25 մինչև Թեղուտի թեմայի մեկնաբանությունը26։
- Տարածողներ. ամենաակտիվ վերարտադրողներն են @parallel9527, @armsens,28 @rusyerevantoday29, @Im_Hayastan30, @mikayelbad31 և @tzitzak32 ալիքները, որոնք գրեթե միաժամանակ տարածում են նույն նյութերը։ Լսարանի մեծ ընդգրկում են ապահովում ռուսական խոշոր @rybar33 և @tovgeneral 34ալիքները՝ թեմային տալով լայն հնչեղություն։
4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)
- Վերապիտակավորում (TRIPP = «Զանգեզուրի միջանցք»). իշխանության «ճանապարհ/ինքնիշխանություն» ձևակերպումը փոխարինվում է «միջանցք/տարածքի հանձնում» եզրույթով։ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն35 օգտագործվում են որպես «ապացույց», թե նախագիծն իրականում տարածքային զիջում է։
- Դավադրության տեսության տարածում. TRIPP-ը ներկայացվում է որպես ԱՄՆ-Ռուսաստան փակ պայմանավորվածություն՝ Հայաստանի շրջանցմամբ։ Կ. Սոկոլովի նշանակումը մեկնաբանվում է36 որպես Վաշինգտոնի և Կրեմլի միջև ազդեցության տնտեսական բաժանում։ Նույն տրամաբանությամբ TRIPP-ին է կապվում37 նաև Թեղուտի հանքավայրի վաճառքը։
- Խեղաթյուրում և վախի սերմանում. համաձայնագրի դրույթները (74%/26%, 49 տարի) ներկայացվում են 38որպես «ինքնիշխանության երկարաժամկետ հանձնում»։ Ակտիվորեն կիրառվում են ծաղրանկարներ39 ու հեգնական40 տեքստեր՝ տպավորություն ստեղծելու, թե տարածքները վարձակալության են տրվել օտարերկրյա ուժերին։
- «Փորձագիտական» լվացում. թեզերին լեգիտիմություն տալու նպատակով հղում է արվում արտաքին աղբյուրներին՝ Իրանի պաշտոնական հայտարարություններին41, «անգլիացի փորձագետների» կարծիքներին42 կամ Ստենֆորդի պրոֆեսորին43։
- Կոորդինացված տարածում. նույն պնդումները («ռուս ղեկավար TRIPP-ում», «Զանգեզուրի միջանցքը վերադառնում է») միաժամանակ տարածվում են մի քանի ալիքներով՝ ստեղծելով հանրային լայն համաձայնության կեղծ տպավորություն։
5. Հակազդեցություն
Այս թեմայով փաստերի ստուգումը հատվածական է և չի հասնում կոորդինացված տարածման մասշտաբին։ Թեև առկա են փաստական պարզաբանումներ (օրինակ՝ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը44 մաքսային ընթացակարգերը հայկական մարմինների կողմից իրականացնելու վերաբերյալ կամ ԱՄՆ Պետդեպարտամենտի դիրքորոշումը), ՕՏՄՄ ցանցն այդ հայտարարություններն անմիջապես օգտագործում է45 սեփական թեզերն ամրապնդելու համար։ Նույնիսկ իշխանության հրապարակած պաշտոնական տվյալները (74%/26%, 49 տարի) մանիպուլացվում են և ներկայացվում որպես «գաղտնի գործարքի ապացույց»։
Դեպք 2. Ծիրանի արտահանման և ռուսական առևտրային սահմանափակումների մասին հրապարակումներ որպես եվրոպական ինտեգրման ձախողման և Հայաստանի տնտեսական ճգնաժամի ապացույց
Տվյալների բազա՝ 21 ալիք, 146 գրառում,, ~443 հազ. դիտում։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։
1. Համատեքստ
Հուլիսին Հայաստանի ագրոարտահանության իրական դժվարությունները վերածվեցին մեկ նարատիվի՝ «եվրաինտեգրումը ձախողվեց, և դա տնտեսական աղետ է»։ Ամսվա ընթացքում թեման զարգանում էր՝ ծիրանի «սիմվոլիկ» արտահանումից (օր.`Մարտա Կոսի գրառումը46) մինչև Իսպանիա ուղարկված խմբաքանակի փչանալը, և հուլիսի 27-ից կաթնամթերք ՌԴ արտահանելու արգելքը։ Այս ամենը ներկայացվում էր որպես «եվրոպական երազանքի փչացած վերջաբան», իսկ Ռուսաստանի քայլերը՝ ոչ թե որպես ճնշում, այլ որպես Երևանի սխալ ընտրության «տրամաբանական հետևանք»։
- Հիմնական նպատակ. ապացուցել, որ արևմտյան կողմնորոշումը հանգեցնում է աղքատացման, արդարացնել Ռուսաստանի առևտրային ճնշումը՝ որպես «ազնիվ պատասխան»։
- Վտանգավորության աստիճանը՝ բարձր. իրական, բայց ընտրողաբար ներկայացված թվերի և բազմաալիք տարածման համադրությունը մեծացնում է հաղորդագրության ազդեցությունն ու բարդացնում դրա հերքումը։
- Թիրախային լսարան. գյուղատնտեսությամբ և արտահանմամբ զբաղվող քաղաքացիներ, ՌԴ-ում աշխատող հայ համայնք, ինչպես նաև ռուսական ներքին լսարան, որին ներկայացվում են Հայաստանի արտաքին քաղաքական վերակողմնորոշման ենթադրյալ տնտեսական հետևանքները։
2. Արշավի ազդակը և մեկնարկը
Առաջին ազդակը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի՝ հայկական ծիրանի ջեմ եփելու մասին գրառումն էր, որը ձևակերպվեց որպես ձախողման գլխավոր խորհրդանիշ՝ «Մարթա Կոսը 7 ծիրանից 2 բանկա ջեմ է ստացել47» և «Ուկրաինայում՝ բորշ, Հայաստանում՝ ծիրանի ջեմ48» ձևակերպումներով։ Երկրորդ ազդակը Իսպանիա ուղարկված ծիրանի խմբաքանակի փչանալու պատմությունն էր, որին տրվեց դիվերսիֆիկացիայի փլուզման իմաստ՝ «այն դիվերսիֆիկացիան, որին արժանի էինք49»։ Ապա արշավն ուժեղացավ ֆերմերների բողոքի ալիքով (Երևան-Երասխ ճանապարհի փակում50) և ուժգնացավ հուլիսի 24-ին՝ Ռուսելխոզնադզորի կողմից կաթնամթերքի ներմուծման արգելքով,51 որը շրջանառվեց նաև SolovievLive52-ի ալիքով՝ հավաքելով 64,7 հազ. դիտումով։
3. Դերակատարների էկոհամակարգ
- Մեկնակետի աղբյուրներ. վերլուծական ձևաչափի նարատիվների գլխավոր արտադրողը @tzitzak Telegram ալիքն է՝ «ինչ կհետևի հայկական արտահանման սահմանափակումներին53», «արգելքները՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանական պատասխան54» գրառման և «Պուտին-Փաշինյան զանգը որպես ճգնաժամի արտացոլում55» վերլուծականի հեղինակ։ Այս տրամաբանությունը շարունակեց @caucasar-ը՝ «Կոնֆետ-ծաղկեփնջային շրջանն ավարտվեց56» և «Պանիր՝ մկան թակարդի համար57» հրապարակումներով։ Նարատիվին «փորձագիտական» հիմնավորումը ապահովում է Belarus_VPO58 և «Дежурный по Закавказью59» Telegram ալիքները՝ ներկայացնելով տնտեսական կորուստների հաշվարկներ ու հնարավոր սցենարներ, ինչպես նաև Հայաստանի իրավիճակը համեմատելով Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի փորձի հետ։
- Տարածողներ. ամենաակտիվ վերարտադրողներն են @parallel95, @armsens, @rusyerevantoday, @Im_Hayastan, @archiuja, @Armenian_Life, @mikayelbad Telegram ալիքները, որոնք գրեթե միաժամանակ վերտեղադրում են նույն նյութը։
4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)
- Ծաղրը՝ որպես վարկաբեկման մեխանիզմ. Մարթա Կոսի գրառումը ներկայացվում է60 որպես հայ ժողովրդի հարգանքը վայելելու փորձ։ Միաժամանակ հեգնանքով պնդում է արվում61, թե հայերը շուտով ստիպված կլինեն «Ռուսաստանի օրհներգը երգել», որպեսզի Եվրոպային «պետք չեկած» ծիրանն ու լոլիկը կրկին վաճառեն Ռուսաստանում։
- Նարատիվի լեգիտիմացում. նարատիվը հիմնավորվում է գյուղացիների և վաճառողների անձնական վկայություններով՝ դրանք ներկայացնելով որպես իրավիճակի անմիջական և ոչ քաղաքական գնահատական։ Օրինակ՝ շրջանառվում են «Փաշինյանը խոստացավ, բայց ծիրանը փչանում է. առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի62» կամ «առևտուրը թույլ է, հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում63» ձևակերպումները։
- Ճնշման արդարացում. Ռուսաստանի սահմանափակումները ներկայացվում են64 որպես Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության «տրամաբանական պատասխան»։
5. Հակազդեցություն
Այս թեմայում պաշտոնական հակազդեցությունը հիմնականում սահմանափակվել է Էկոնոմիկայի նախարարի ֆեյսբուքյան գրառումներով, որոնցում ներկայացվել են արտահանման շուկաների վերաբերյալ տվյալներ65։ Միաժամանակ, առանձին պաշտոնական պարզաբանումները տեղեկատվական դաշտում առաջացրել են հակասություններ․ օրինակ՝ էկոնոմիկայի փոխնախարարի պարզաբանումը66, որ «ծիրանն ընդհանրապես Իսպանիա չի արտահանվել», որոշ ալիքներում ներկայացվել է67 որպես իշխանությունների կողմից խնդրի ժխտում։
Հղումների մասին ծանուցում․ կայքում որոշ արտաքին հղումներ նպատակային ներկայացված են կոտրված ձևաչափով (defanged) օրինակ՝ example[.]com)։ Այս մոտեցումը թույլ է տալիս հղում կատարել աղբյուրներին՝ առանց դրանք ավտոմատ ակտիվացնելու և որոնողական համակարգերին SEO արժեք փոխանցելու։ Հղումը բացելու համար այն անհրաժեշտ է վերափոխել սովորական ձևաչափով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը և այն կարող է չհամընկնել Եվրոպական միության և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետների հետ։
- Աղբյուր 1 — https://dfrlab[.]org/2026/07/29/uncovering-the-digital-infrastructure-behind-russian-interference-in-armenian-elections/ ↩︎
- Աղբյուր 2 — https://t[.]me/armeniasputnik/101033 ↩︎
- Աղբյուր 3 -https://telegram[.]me/tzitzak/22212 ↩︎
- Աղբյուր 4 — https://t[.]me/kremlebezBashennik/46606 ↩︎
- Աղբյուր 5 — https://telegram[.]me/tzitzak/22010 ↩︎
- Աղբյուր 6 — https://telegram[.]me/armsens/65789 ↩︎
- Աղբյուր 7 — https://telegram[.]me/parallel95/117283 ↩︎
- Աղբյուր 8 — https://t[.]me/bolola02/669 ↩︎
- Աղբյուր 9 — https://telegram[.]me/MinaKhachatryanOfficial/41790 ↩︎
- Աղբյուր 10 — https://t[.]me/TatevHayrapetyan/4067 ↩︎
- Աղբյուր 11 — https://am[.]sputniknews[.]ru/20260713/kak-v-moldove-i-ukraine-es-zapuskaet-v-armenii-missiyu-sovetnikov-po-borbe-s-ugrozami-104557472[.]html ↩︎
- Աղբյուր 12 — https://telegram[.]me/alphanewsam/42040 ↩︎
- Աղբյուր 13 — https://am[.]sputniknews[.]ru/20260720/gibridnaya-voyna-protiv-armenii-kto-agressor-a-kto-zhertva-na-samom-dele-104824951[.]html ↩︎
- Աղբյուր 14 — https://t[.]me/armgeopolitic/37194 ↩︎
- Աղբյուր 15 — https://t[.]me/armgeopolitic/37194 ↩︎
- Աղբյուր 16 — https://t[.]me/rusyerevantoday/97798 ↩︎
- Աղբյուր 17 — https://t[.]me/armsens/65306 ↩︎
- Աղբյուր 18 — https://t[.]me/parallel95/116988 ↩︎
- Աղբյուր 19 — https://t[.]me/armgeopolitic/37510 ↩︎
- Աղբյուր 20 — https://t[.]me/rusyerevantoday/98301 ↩︎
- Աղբյուր 21 — https://t[.]me/caucasar/2069 ↩︎
- Աղբյուր 22 — https://t[.]me/Im_Hayastan/71558 ↩︎
- Աղբյուր 23 — https://t[.]me/rusyerevantoday/98163 ↩︎
- Աղբյուր 24 — https://t[.]me/mikayelbad/48332 ↩︎
- Աղբյուր 25 — https://t[.]me/tzitzak/22201 ↩︎
- Աղբյուր 26 — https://t[.]me/tzitzak/22251 ↩︎
- Աղբյուր 27 — https://t[.]me/parallel95/116815 ↩︎
- Աղբյուր 28 — https://t[.]me/armsens/65721 ↩︎
- Աղբյուր 29 — https://t[.]me/rusyerevantoday/98413 ↩︎
- Աղբյուր 30 — https://t[.]me/Im_Hayastan/71558 ↩︎
- Աղբյուր 31 — https://t[.]me/mikayelbad/48332 ↩︎
- Աղբյուր 32 — https://t[.]me/tzitzak/22065 ↩︎
- Աղբյուր 33 — https://t[.]me/rybar/81819 ↩︎
- Աղբյուր 34 — https://t[.]me/tovgeneral/8937 ↩︎
- Աղբյուր 35 — https://t[.]me/mikayelbad/48293 ↩︎
- Աղբյուր 36 — https://t[.]me/Im_Hayastan/71558 ↩︎
- Աղբյուր 37 — https://t[.]me/caucasar/2144 ↩︎
- Աղբյուր 38 — https://t[.]me/tovgeneral/8937 ↩︎
- Աղբյուր 39 — https://t[.]me/parallel95/117262 ↩︎
- Աղբյուր 40 — https://t[.]me/tovgeneral/9026 ↩︎
- Աղբյուր 41 — https://t[.]me/rusyerevantoday/98065 ↩︎
- Աղբյուր 42 — https://t[.]me/armsens/65718 ↩︎
- Աղբյուր 43 — https://t[.]me/tzitzak/22062 ↩︎
- Աղբյուր 44 — https://t[.]me/rusyerevantoday/97798 ↩︎
- Աղբյուր 45 — https://t[.]me/parallel95/116897 ↩︎
- Աղբյուր 46 — https://euneighbourseast[.]eu/news/latest-news/marta-kos-when-you-go-to-the-supermarket-watch-out-for-armenian-apricots-plums-or-cherries/ ↩︎
- Աղբյուր 47 — https://t[.]me/rusyerevantoday/98036 ↩︎
- Աղբյուր 48 — https://t[.]me/rusyerevantoday/98023 ↩︎
- Աղբյուր 49 — https://t[.]me/mikayelbad/48342 ↩︎
- Աղբյուր 50 — https://t[.]me/armsens/65770 ↩︎
- Աղբյուր 51 — https://t[.]me/rusyerevantoday/98612 ↩︎
- Աղբյուր 52 — https://t[.]me/SolovievLive/378320 ↩︎
- Աղբյուր 53 — https://t[.]me/tzitzak/21787 ↩︎
- Աղբյուր 54 — https://t[.]me/tzitzak/22162 ↩︎
- Աղբյուր 55 — https://t[.]me/tzitzak/22199 ↩︎
- Աղբյուր 56 — https://t[.]me/caucasar/2134 ↩︎
- Աղբյուր 57 — https://t[.]me/caucasar/2130 ↩︎
- Աղբյուր 58 — https://t[.]me/mikayelbad/48303 ↩︎
- Աղբյուր 59 — https://t[.]me/mikayelbad/48427 ↩︎
- Աղբյուր 60 — https://t[.]me/parallel95/116562 ↩︎
- Աղբյուր 61 — https://t[.]me/mikayelbad/48345 ↩︎
- Աղբյուր 62 — https://t[.]me/armsens/65714 ↩︎
- Աղբյուր 63 — https://t[.]me/rusyerevantoday/98628 ↩︎
- Աղբյուր 64 — https://t[.]me/tzitzak/22162 ↩︎
- Աղբյուր 65 — https://www[.]facebook[.]com/share/p/1DKT2zfBKz/ ↩︎
- Աղբյուր 66 — https://www[.]1lurer[.]am/hy/2026/07/20/1/1547979 ↩︎
- Աղբյուր 67 — https://www[.]facebook[.]com/share/v/1H2mH5zBV4/ ↩︎


