Ապրիլի 23-ին «Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի» Գյումրիի գրասենյակում կայացավ Էլեկտրոնային գրագիտության ու թվային անվտանգության մարտահրավերների եւ դրանց լուծումների վերաբերյալ փակ աշխատաժողով, որի մասնակիցներն էին քաղաքացիական հասարակության կառույցներ, կրթական կենտրոններ, կոալիցիաներ եւ կոնսորցիումներ:
«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» նախագահ Արթուր Պապյանը կազմակերպության «Թվային աջակցություն քաղհասարակությանը» նախաձեռնության շրջանակներում ներկայացրեց հայաստանյան քաղհասարակության առաջ հառնող թվային մարտահրավերները, օգնեց ներկաներին իրականացնել իրենց թվային ռիսկերի հետ կապված կարիքների գնահատում։